Սիլոս (հոր)
կառույց՝ զանգվածային տարբեր նյութերի պահպանման համար / From Wikipedia, the free encyclopedia
Սիլոս կամ սիլո (հունարեն σιρός – սիրոս, «հատիկ պահելու փոս»), սորուն նյութերը[1] պահելու կառույց։ Սիլոսները գյուղատնտեսության մեջ օգտագործվում են ֆերմենտացված կերեր պահելու համար, որը հայտնի է որպես սիլոս[Ն 1]։ Սիլոսները սովորաբար օգտագործվում են հացահատիկի, ածխի, ցեմենտի, տեխնիկական ածխածնի, փայտի տաշեղների, սննդամթերքի և թեփի զանգվածային պահեստավորման համար։ Այսօր լայնորեն կիրառվում են երեք տեսակի սիլոսներ՝ աշտարակային սիլոսներ[⇨], բունկերային սիլոսներ[⇨] և պարկային սիլոսներ[⇨]։