Սիմոն Բոլիվար (իսպ. ՝ Simón José Antonio de la Santísima Trinidad Bolívar de la Concepción y Ponte Palacios y Blanco , հուլիսի 24 , 1783 (1783-07-24 ) [1] [2] [3] […] , Կարակաս , Captaincy General of Venezuela , Իսպանական կայսրություն [4] - դեկտեմբերի 17 , 1830 (1830-12-17 ) [1] [2] [3] […] , Սուրբ Պետրոս Ալեքսանդրացու կինտա , Magdalena Department , Գրան Կոլումբիա ), լատինամերիկյան զինվորական և պետական գործիչ, 1810 –1826 թվականներին ընթացող Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի ամենաազդեցիկ և հայտնի ղեկավարը։ Վենեսուելայի ազգային հերոս։ 1819 –1822 թվականներին, մի շարք ճակատամարտերում ջախջախելով իսպանացիներին, Բոլիվարի բանակն ազատագրել է այժմյան Վենեսուելայի, Կոլումբիայի և Էկվադորի տարածքները), իսկ 1824 թվականին՝ Պերուն ։
Արագ փաստեր Դրոշ (1-ին) Մեծ Կոլումբիայի նախագահ, Դրոշ (1-ին) Բոլիվիայի նախագահ ...
Սիմոն Բոլիվար Simón José Antonio de la Santísima Trinidad Bolívar de la Concepción y Ponte Palacios y Blanco
Դրոշ
(1-ին) Մեծ Կոլումբիայի նախագահ
սեպտեմբեր, 1821 - մայիսի 4 , 1830
օգոստոսի 11 , 1825 - դեկտեմբերի 29 , 1825
փետրվարի 17 , 1824 - հունվարի 28 , 1827
Մասնագիտություն՝
քաղաքական գործիչ և սպա
Դավանանք
Regular Masonic jurisdictions ?
Ծննդյան օր
հուլիսի 24 , 1783 (1783-07-24 ) [1] [2] [3] […]
Ծննդավայր
Կարակաս , Captaincy General of Venezuela , Իսպանական կայսրություն [4]
Վախճանի օր
դեկտեմբերի 17 , 1830 (1830-12-17 ) [1] [2] [3] […] (47 տարեկան)
Վախճանի վայր
Սուրբ Պետրոս Ալեքսանդրացու կինտա , Magdalena Department , Գրան Կոլումբիա
Թաղված
Cathedral of Santa Marta , Caracas Cathedral և Panteon Nacional
Քաղաքացիություն
Իսպանիա , Վենեսուելա , Էկվադոր , Բոլիվիա և Գրան Կոլումբիա
Հայր
Juan Vicente Bolívar y Ponte ?
Մայր
María Concepción Palacios Aguirre Ariztía - Sojo Blanco Herrera ?
Ամուսին
María Teresa del Toro y Alayza ?
Ինքնագիր
Պարգևներ
Փակել
Ազատագրել է իսպանական գերիշխանությունից Վենեսուելան , Նոր Գրանադան (Հյուսիսային Կոլումբիա ու Պանամա ), Կիտո գավառը (ժամանակակից Էկվադոր ), 1819 -1830 թվականներին այս տերությունների տարածքում ստեղծված Մեծ Կոլումբիայի նախագահ։ 1824 թվականին ազատագրել է Պերուն ու կանգնել Վերին Պերուի տարածքում ստեղծված Բոլիվիա հանրապետության գլուխ, որը կոչվել է իր պատվին (1825 )։ Վենեսուելայի Ազգային կոնգրեսը 1813 թվականին նրան հռչակել է Ազատիչ (իսպ. ՝ El Libertador )։