Սիրիա-թուրքական սահման
From Wikipedia, the free encyclopedia
Սիրիա-թուրքական սահմանը — ժամանակակից պետական սահմանն է Սիրիայի Արաբական Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև։
Ժամանակակից գծագրությունը ձեռք է բերել 1939 թվականին[1]` Թուրքիայի կողմից Հաթայ պետության աննեքսիայից` բռնակցումից հետո։
Ներկայիս երկարությունը 822 կիլոմետր է[2]։
Ձգվում է այսպես կոչված Ջեզիրեով, որը Միջագետքի հյուսիսային մասն է, հատում է Եփրատ գետը և մի որոշ հատված արևելքում անցնում Տիգրիս գետով։ Անցնում է մոտավորապես հյուսիսային լայնության 37-րդ աստիճանի զուգահեռականով, արևելյան երկայնության 37-րդ և 42-րդ միջօրեականների միջև։ Արևմտյան մասում՝ Միջերկրական ծովի մերձակայքում թեքվում է դեպի հարավ անցնելով Կիլիկիայի հարավային գավառների մոտով, որոնք այժմ ընդգրկված են Թուրքիայի Հաթայի մարզի մեջ. ապա անցնում է Օրոնտես կամ Էլ-Ասի գետով և դուրս է գալիս Միջերկրական ծովի առափ՝ Ջեբել ալ-Ակրա լեռան մոտ, որը գտնվում է սիրիական Լաթակիայի մարզում (մուհաֆազ)։