Սմարթ հեռուստացույց
From Wikipedia, the free encyclopedia
Խելացի հեռուստացույցը անգլ.՝ smart TV or connected TV (CTV)) ավանդական հեռուստատեսություն է՝ ինտեգրված ինտերնետով և Ինտերակտիվ Վեբ 2.0 գործառույթներով, որը թույլ է տալիս օգտվողներին լսել երաժշտություն, դիտել լուսանկարներ, տեսանյութեր և ֆիլմեր, և օգտվել ինտերնետից։ Սմարթ հեռուստացույցները համակարգիչների, հեռուստացույցների և թվային մեդիա նվագարկիչների տեխնոլոգիական կոնվերգենցիա են։ Բացի հեռուստատեսային սարքավորումների ավանդական գործառույթներից, որոնք տրամադրվում են ավանդական հեռարձակման միջոցով, այս սարքերը կարող են ապահովել հասանելիություն դեպի գերժամանակակից մեդիա ծառայություններ[1][2][3]։
Smart TV-ն պետք չէ շփոթել ինտերնետային հեռուստատեսության, IPTV-ի կամ հոսքային հեռուստատեսության հետ։ Ինտերնետային հեռուստատեսությունը վերաբերում է ինտերնետով հեռուստատեսային բովանդակության ստացմանը ավանդական համակարգերի փոխարեն, ինչպիսիք են մալուխային և արբանյակային, անկախ ինտերնետի մատուցման եղանակից։ IPTV-ն ինտերնետային հեռուստատեսության տեխնոլոգիայի չափանիշներից մեկն է, որն օգտագործվում է հեռուստահեռարձակողների կողմից։
Հոսքային հեռուստատեսությունը օգտագործվում է այն ծրագրերի համար, որոնք ստեղծվել են տարբեր ընկերությունների և անհատների կողմից ՝ ինտերնետային հեռուստատեսությամբ հեռարձակման համար։
Խելացի հեռուստացույցներում օպերացիոն համակարգը նախապես բեռնված է, որն ապահովում է հավելվածների հասանելիությունը։ Ի հակադրություն, ավանդական հեռուստատեսությունները հիմնականում հանդես են գալիս որպես դիսփլեյներ։ Ապահովման ծրագրերը կարող են նախապես բեռնվել սարքի մեջ, թարմացվել կամ տեղադրվել ըստ պահանջի, ինչպես ժամանակակից սմարթֆոններում[4][5]։