Սնիկերս
From Wikipedia, the free encyclopedia
Snickers («Սնիկերս»; անգլ.՝ Snickers, — Մարս ընտանիքի սիրելի ձիու անունը), բոված գետնընկույզով (նաև՝ բոված արևածաղկի սերմով, պնդուկով, նուշով), կարամելով և նուգայով շոկոլադե սալիկ՝ պատված կաթնային շոկոլադով։ 2005 թվականից ի վեր ամբողջ աշխարհում տարեկան վաճառվում է 2 միլիարդ դոլարի Սնիկերս[1]։ Մեծ Բրիտանիայում, Մեն կղզիում և Իռլանդիայում մինչև 1990 թվականը մթերքը վաճառվում էր Marathon[2] անվան ներքո։ Ավելի ուշ այդ սալիկն ամբողջ աշխարհում սկսեց վաճառվել Snickers անվան ներքո։
Արագ փաստեր Սնիկերս, Տեսակ ...
Տեսակ | բրենդ |
---|---|
Ենթատեսակ | շոկոլադե սալիկ |
Առաջացման երկիր | ԱՄՆ |
Արտադրող | Mars |
Ստեղծման տարեթիվ | 1930 |
Snickers Վիքիպահեստում |
Փակել
Արտադրվում է Mars ընկերության կողմից (Ռուսաստանում՝ «Մարս» ՍՊԸ)։