Սոբուզա II
From Wikipedia, the free encyclopedia
Սոբուզա II (հայտնի է նաև Նխոթֆոթջենի (Nkhotfotjeni) անվամբ[2], Մոնա[3], հուլիսի 22, 1899(1899-07-22)[1], Զոմբոձե, Շիսելվենի, Էսվատինի - օգոստոսի 21, 1982(1982-08-21)[1], Մբաբանե, Էսվատինի), Սվազիլենդի գերագույն առաջնորդ, այնուհետև՝ արքա։ Ղեկավարել է 82 տարի․ սա մարդկության պատմության մեջ ամենաերկար կառավարումն է (Պեպի II փարավոնի 94 տարվա կառավարումը կասկածի տակ է դրված)[4][5][6]։ Սոբուզան ծնվել է 1899 թվականի հուլսիսի 22-ին Նգվանե V արքայի և նրա կնոջ՝ Լոմավա Նդվանդվեի ընտանիքում։ Նգվանե V-ը վախճանվել է ինկվալայի արարողության ժամանակ, երբ Սոբուզեն ընդամենը 4 ամսական էր, և վերջինս հայտարարվում է նոր գերագույն առաջնորդ, իսկ նրա խնամակալները մինչև 1921 թվականը տատիկն էր՝ Լաբոտսիբենի Մդլուլին[7] և քեռին՝ Մալունգեն[8]։ Սոբուզեի օրոք Սվազիլենդն անկախություն ստացավ, որի արդյունքում Սոբուզան փոխեց տիտղոսը՝ երկրի արքայի։ Նրա ժառանգորդը դարձավ Նտֆոմբի Տֆվալիի որդին՝ Մսվատի III-ը, որը թագադրվեց 1986 թվականին։
Սոբուզա II | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | հուլիսի 22, 1899(1899-07-22)[1] |
Ծննդավայր | Զոմբոձե, Շիսելվենի, Էսվատինի |
Վախճանի օր | օգոստոսի 21, 1982(1982-08-21)[1] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Մբաբանե, Էսվատինի |
Դինաստիա | Դլամինի հարստություն |
Քաղաքացիություն | Էսվատինի |
Հայր | Նգվանե V |
Մայր | Լոմավա Նդվանդվե |
Ամուսին | Նթոմբի և Ձելիվե |
Զավակներ | Մսվատի III, MaNtofombi Dlamini?, Tsandzile Dlamini? և Thumbumuzi Dlamini? |
Պարգևներ | |