Սուրբ ծնունդը Ֆինլանդիայում
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ ծնունդը Ֆինլանդիայում (ֆիններեն՝ Joulu Suomessa, շվեդ.՝ Jul i Finland), Գրիգորյան օրացույցով դեկտեմբերի 25-ին նշվող պետական տոն Ֆինլանդիայում, որը նվիրված է Քրիստոսի ծնունդին։ Սուրբծննդյան տոնական շրջանը սկսվում է ադվենտից (դեկտեմբեր ամիսը ֆիններեն՝ «joulukuu»)[1] և տևում է մեկ ամբողջ ամիս[2]։ Այն ոչ միայն տոնին նախապատրաստվելու, այլև կարիքավորների համար բարեգործական հանգանակություններ և տոնավաճառներ կազմակերպելու շրջան է[3][4]։
Սուրբ ծնունդը Ֆինլանդիայում | |
---|---|
Տեսակ | տոն, ամենամյա միջոցառում և aspect in a geographic region? |
Ենթադաս | observance of Christmas by country? |
Ամսաթիվ | Դեկտեմբերի 25 |
Տոնվում է | Ֆինլանդիա |
Ֆինլանդիայի նախագահի սուրբծննդյան ավանդական շնորհավորանքը տեղի է ունենում Մանթյունիեմի նստավայրում, երբ շվեդալեզու բնակչության կողմից ընտրված Լյուսիան կատարում է սուրբծննդյան երգեր, Հելսինկյան համալսարանի անտառային ֆակուլտետի ուսանողները նվիրում են եղևնի[5], Կորպոոի ձկնորսները՝ թարմ գայլաձուկ[6], իսկ Վեհմաայի ֆերմերները՝ սուրբծննդյան խոզի բուդ[7]։ Պետության ղեկավարի շնորհավորանքի ավանդույթը, որը հաստատվել է Ուրխո Կալևա Կեկկոնենի նախագահության շրջանում, վերջին տարիներին լրացվել է Ծաղիկներ վաճառողների ասոցիացիայի կողմից ծաղիկներ, իսկ էկոլոգիական կազմակերպությունների և կենդանիների պաշտպանների կողմից մթերքների էկո-զամբյուղներ նվիրելով[8]։
Ֆիննական «Սև Սուրբ ծնունդ» արտահայտությունը[9] փաստում է միայն տոնական օրերին փողոցներում ձյան բացակայության մասին, ինչը 21-րդ դարի Ֆինլանդիայում, կապված կլիմայի փոփոխության հետ, դարձել է սովորական երևույթ[10]։
Երկրի մի շարք բնակիչներ տոների ընթացքում սթրես են ապրում միայնության պատճառով, ինչի հետ կապված վերջին տարիներին մեծանում է վստահության հեռախոսի դերը[11]։