Սևերին Նալիվայկո
From Wikipedia, the free encyclopedia
Սևերին (Սեմերի) Նալիվայկո (ուկրաիներեն՝ Северин (Семерій) Наливайко, լեհ.՝ Seweryn Nalewajko, 1560, Գուսյատին - ապրիլի 21, 1597(1597-04-21), Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա[1]), հակաավատատիրական գյուղացիական-կազակային ապստամբության ղեկավար Ուկրաինայում և Բելառուսիայում։
Սևերին Նալիվայկո ուկրաիներեն՝ Северин Наливайко | |
---|---|
Ծնվել է | 1560 |
Ծննդավայր | Գուսյատին |
Մահացել է | ապրիլի 21, 1597(1597-04-21) |
Մահվան վայր | Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա[1] |
Քաղաքացիություն | Ռեչ Պոսպոլիտա |
Կրոն | ուղղափառություն |
Զբաղեցրած պաշտոններ | Զապորոժյան զորքերի հետման |
Severyn Nalyvaiko Վիքիպահեստում |
Մասնակցել է կազակների՝ թուրքերի և թաթարների դեմ ռազմական արշավներին։ 1594 թվականին գլխավորել է գյուղացիական ապստամբություն աջափնյա Ուկրաինայում։ Այնուհետև նրան են միացել ապստամբ ռեեստրային (գրանցված) կազակները։ Լեհական զորքերի դեմ մարտերից հետո անցել են Դնեպրը և հիմնել ճամբար, սակայն 1595 թվականին կազակական վերնախավը մատնել է Նալիվայկուն և մյուս ղեկավարներին լեհական հրամանատարությանը։ Երկու տարվա կալանքից հետո Նալիվայկոն մահապատժի է ենթարկվել։ Նալիվայկոյի կերպարը արտացոլվել է ժողովրդական բանահյուսության և գեղարվեստական գրականության մեջ (Տարաս Շևչենկո, Կոնդրատի Ռիլեև և ուրիշներ)։