Վարչարարության և կառավարման ֆրանկոֆոնիայի մասնագիտացված հաստատություն
From Wikipedia, the free encyclopedia
Վարչարարության և կառավարման ֆրանկոֆոնիայի մասնագիտացված հաստատություն (ֆր.՝ Établissement spécialisé de la Francophonie pour l'administration et le management, ESFAM) (նախկինում՝ Վարչարարության և կառավարման Ֆրանկոֆոնիայի ինստիտուտ (ֆր.՝ IFAG)), Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության 3 մասնագիտացված հաստատություններից մեկը[3], մասնագիտացված է կառավարման ոլորտում բարձրագույն կրթության կազմակերպման գործում։
Վարչարարության և կառավարման ֆրանկոֆոնիայի մասնագիտացված հաստատություն ֆր.՝ Établissement spécialisé de la Francophonie pour l'administration et le management | |
---|---|
Հապավում | ESFAM |
Տեսակ | ակադեմիական ինստիտուտ |
Միջազգային անվանում | ֆր.՝ Établissement spécialisé de la Francophonie pour l'administration et le management |
Նախկին անվանումներ | Վարչարարության և կառավարման Ֆրանկոֆոնիայի ինստիտուտ |
Հիմնադրված է | 1996 |
Ռեկտոր | Նիկոլա Մայնետի[1] |
Անդամակցություն | Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն |
Երկիր | Բուլղարիա |
Տեղագրություն | Սոֆիա |
Հասցե | Լեոպոլդ Սեդար Սենգոր 1, 1618, Սոֆիա, Բուլղարիա[2] |
Կայք | esfam.auf.org |
Վարչարարության և կառավարման Ֆրանկոֆոնիայի մասնագիտացված հաստատությունը գործում է 1996 թվականից[4], գտնվում է Սոֆիայում։ Հաստատության առաքելությունը ֆրանսերենով կառավարման ոլորտի բարձր որակավորման մասնագետների պատրաստումն է՝ առաջին հերթին նպաստելու համար տարածաշրջանի երկրների զարգացմանը (Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Լեհաստան, Խորվաթիա, Հյուսիսային Մակեդոնիա, Հունգարիա, Մոլդովա, Մոնտենեգրո, Չեխիա, Ռումինիա, Սերբիա)։ Հաստատություն կարող են դիմել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների, ինչպես նաև ֆրանկոֆոն տարածքի այլ երկրների ֆրանսախոս երիտասարդներ։
Վարչարարության և կառավարման Ֆրանկոֆոնիայի մասնագիտացված հաստատությունն իրականացնում է բելգիական և ֆրանսիական համալսարանների կողմից հավատարմագրված մագիստրոսական կրթական ծրագրեր՝ շրջանավարտներին շնորհելով համապատասխան կրթական ծրագիրն իրականացնող համալսարանի դիպլոմ։
Պրոֆեսորադասախոսական անձնակազմի մի մասը դիպլոմ շնորհող համալսարաններից է, մյուսը՝ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ այլ համալսարաններից[5]։ 2020-2021 ուսումնական տարում հաստատությունում դասավանդողների թիվը 86-ն է, որից 52-ը եվրոպական 26 համալսարանների պրոֆեսորներ, դասախոսներ և գիտական աշխատողներ են։