Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակ
From Wikipedia, the free encyclopedia
Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակ - 60․000 եվրո արժողությամբ ամենամյա մրցանակ, որը տրվում է մարդու իրավունքները պաշտպանող հասարակական ակնառու գործիչներին[1][2]։ Անվանակարգում ներկայացվում են անհատներ, ոչ կառավարական կազմակերպություններ և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր հաստատություններ։ Մինչ օրս մրցանակ ստացած յոթ հաղթողներից հինգը գտնվում էին կալանքի տակ ՝ իրենց իրավապաշտպան գործունեության պատճառով։
Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակ | |
---|---|
Տեսակ | մարդու իրավունքների մրցանակ |
Ենթատեսակ | մարդու իրավունքների մրցանակ |
Հիմնադրվել է | 2013 |
Պարգևադրող | Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով և Václav Havel Library? |
Անվանված է | Վացլավ Հավել |
Կայք | vaclavhavel.cz |
Մրցանակը հիմնադրվել է 2013 թվականին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, Վացլավ Հավելի և Charta 77 հիմնադրամի ջանքերով[3][4] և անվանվել ի պատիվ Չեխոսլովակիայի և Չեխիայի հանրապետության առաջին նախագահ Վացլավ Հավելի պատվին։ 2009 թվականին այն վերանվանվել է Մարդու իրավունքների Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մրցանակի և շնորհվել է երկու տարին մեկ[1]։ Սա մեկն է այն բոլոր մրցանակներից, որը շնորհվում է Եվրոպայի Խորհրդի տարբեր հաստատությունների կողմից ։
Մրցանակը որոշվում է Ժյուրիի կողմից, որը բաղկացած է Խորհրդարանական վեհաժողովի նախագահից և մարդու իրավունքների հարցերով փորձառություն ունեցող վեց անկախ անդամներից։ Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերին ժյուրին կազմում է երեք անվանակարգից բաղկացած ցանկ, իսկ հոկտեմբերին հայտնի է դառնում տարվա մրցանակակիրը։ Մրցանակը շնորհվում է հատուկ արարողությամբ, որը տեղի է ունենում Ստրասբուրգում՝ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ[5]։ Չեխիայի նախկին առաջին տիկին Դագմար Հավլովան նույնպես հրավիրված էր արարողակարգին։ Ամեն տարի Պրահայում կազմակերպվում է մրցանակին նվիրված միջոցառում։
Մրցանակաբաշխության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է Պրահայի Չեռնինյան պալատում, 2013 թ. մարտի 25-ին ԵԽԽՎ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի կողմից[5]։ Միջոցառմանը ներկա էր նաև առաջին փոխվարչապետը և Չեխիայի հանրապետության արտաքին գործերի նախարար Կառլ Շվարցենբերգը[6]։ Մրցանակի մի մասը նվիրաբերում է խորհրդարանական վեհաժողովը, իսկ մի մասը Չեխիայի Արտաքին Գործերի նախարարությունը։