Վիգգո Մորտենսեն
ամերիկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Վիգգո Մորտենսեն (անգլ.՝ Viggo Mortensen (հոկտեմբերի 20, 1958(1958-10-20)[1][2][3][…], Watertown, Նյու Յորք, ԱՄՆ), դանիա-ամերիկացի դերասան, պրոդյուսեր, գրող, երաժիշտ, լուսանկարիչ և նկարիչ։ Օսկարի և «BAFTA»-յի եռակի թեկնածու է և «Ոսկե գլոբուս»-ի՝ քառակի թեկնածու։
Վիգգո Մորտենսեն դան․՝ Viggo Mortensen | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1958(1958-10-20)[1][2][3][…] (65 տարեկան) |
Ծննդավայր | Watertown, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Սենտ Լորենս համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ[4][5] և Դանիա[4] |
Մասնագիտություն | կինոդերասան, դերասան, լուսանկարիչ, բանաստեղծ, գրող, երգիչ, կոմպոզիտոր, նկարիչ, պրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, ջազ երաժիշտ, կինոռեժիսոր և սցենարիստ |
Ժանրեր | վեսթեռն |
Ընտրանի | Far from Men?[6], Կապիտան Ֆանտաստիկ[6], Կանաչ գիրք (ֆիլմ)[6] և Մատանիների տիրակալը (ֆիլմաշար) |
Ծնողներ | հայր՝ Viggo Peter Mortensen?[7], մայր՝ Grace Gamble Atkinson?[7] |
Ամուսին(ներ) | Exene Cervenka? |
Համատեղ ապրող(ներ) | Ariadna Gil? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Òmnium Cultural?[10] |
Մորտենսենի նորամուտը կինոարվեստում սկսվել է «Վկա» ֆիլմով (1985), որից հետո հայտնվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Փախչող հնդկացին» (1991), «Կառլիտոյի ուղին» (1993), «Բոսորագույն հոսանք» (1995), «Ցերեկային լույս» (1996), «Տիկնոջ դիմանկարը» (1996), «Զինվոր Ջեյնը» (1997), «Կատարյալ սպանություն» (1998), «Զբոսանք լուսնի վրա» (1999) և «28 օր» (2000).
«Մատանիների տիրակալը» ֆիլմում Արագոնի դերը համաշխարհային ճանաչում բերեց Մորտենսենին։ 2005 թվականին քննադատները նրան գովաբանեցին Դևիդ Քրոնենբերգի «Արդարացված դաժանություն» ֆիլմում դերակատարման համար։ Քրոնենբերգի մեկ այլ ֆիլմում՝ «Eastern Promises», առաջադրվել է Օսկարի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում։ 2016 թվականին «Կապիտան Ֆանտաստիկ» ֆիլմում գլխավոր դերակատարման համար ևս առաջադրվել է Օսկարի։ 2019 թվականի հունվարին կրկին առաջադրվել է Օսկարի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում («Կանաչ գիրք» ֆիլմ)[11]։
Մորտենսենը հայտնի է նաև որպես նկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ և երաժիշտ։ 2002 թվականին հիմնել է «Perceval Press» հրատարակչական ընկերությունը, որը հրատարակում է սկսնակ նկարիչների և հեղինակների աշխատանքները։