Վիրուսոլոգիա
From Wikipedia, the free encyclopedia
Վիրուսոլոգիան (վիրոլոգիա կամ վիրուսաբանություն) գիտություն է, որի ուսումնասիրման առարկա են հանդիսանում վիրուսները և վիրուսանման այլ հարուցիչները։ Վիրուսները գենետիկական նյութ պարունակող (ԴՆԹ կամ ՌՆԹ) և սպիտակուցային թաղանթով պատված ինֆեկցիոն հարուցիչներ են[1][2]։ Վիրուսոլոգիայի ուսումնասիրման թիրախներ են հատկապես՝ վիրուսների կառուցվածքը, նրանց դասակարգումը, նրանցով վարակման և բջիջներ ներթափանցման եղանակները, ազդեցությունը օրգանիզմի ֆիզիոլոգիական գործընթացների և իմուն համակարգի վրա, վիրուսային հիվանդությունները, օրգանիզմից նրանց անջատման և աճեցման եղանակները, վիրուսների օգտագործումը հետազոտության և բուժման մեջ։ Վիրուսոլոգիան համարվում է մանրէաբանության ճյուղերից մեկը։