Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին։ Ապստամբելու որոշումն ընդունվում է 449 թվականին՝ Արտաշատի ժողովում։
Լյուբեկ (գերմ.՝ Lübeck[ˈlyːbɛk]), քաղաքԳերմանիայի հյուսիսում (Շլեզվիգ Գոլշտեյն երկրամասի հարավ–արևելք)։ Բալթիկ ծովի վրա գտնվող նահանգիստներից մեկը մոտ է Տրավե գետին։ Պատմության մեջ հայտնի է որպես Հանզայի խոշորագույն կենտրոն։
Եռանկյունաչափության պատմություն, տարբեր երկրաչափական մարմիների անկյունների ու կողմերի հարաբերությունների մասին գիտություն, ներառում է ավելի քան երկու հազարամյակ։ Նման հարաբերությունների մեծամասնությունը հնարավոր չէ ներկայացնել պարզ հանրահաշվական գործողությունների միջոցով։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն առաջացավ նոր եռանկյունաչափական ֆունկցիաների ներմուծման։ Սկզբում այն արտահայտվում էր թվային աղյյուսակների ձևով։
Ակումբն հիմնադրվել 1946 թվականին և ընդհանուր առմամբ NBA-ի առաջնությունն հաղթել է ռեկորդային 17 անգամ։
1957-1969 թվականների ընթացքում «Սելտիքսը» 13 անգամ նվաճել է NBA-ի գավաթը, ընդ որում՝ 1959–1966 թվականների միջև ունեցել է 8 հաղթանակած առաջնությունների շարան։ «Սելտիքսը» շարունակել է գերակայող մնալ ուշ 1950-ականների և վաղ 1980-ականների ընթացքում՝ կազմում ունենալով մի շարք այնպիսի փառքի սրահի անդամներ, ինչպիսիք են Բիլ Ռասելը, Ջոն Հավլիչեկը, Բոբ Քոուզին, Լարի Բըրդը և մարզիչ Ռեդ Աուերբաքըշարունակել...
Արաբական թերակղզին (արաբ․՝ جزيرة العرب, Ջազիրաթ ալ-Արաբ) աշխարհագրական տարածք է Հարավարևմտյան Ասիայում։ Տարածքը կազմում է 3,273,000 քառ. կմ, բնակչությունը՝ շուրջ 80 միլիոն մարդ։
Արաբերեն լեզուն ցեղերին միավորում էր միայն ժամանակավորապես՝ պատերազմելու կամ պաշտպանվելու, առևտրական կամ դիվանագիտական կապեր հաստատելու համար։ Պատճառը կրոնական մասնատվածությունն էր։ Արաբական թերակղզում տարածված էին և՛ հեթանոսական, և՛ միաստվածական կրոններ։ Միաստվածական կրոններից քրիստոնեությունը հյուսիսային շրջաններ է մուտք գործել Բյուզանդիայի նվաճողական քաղաքականության հետևանքով։
Քրիստոնեություն էին ընդունել Ղասանիները, իսկ Լախմիները մնացել էին հեթանոսշարունակել...
Բաժանման ընթացքում վճռորոշ դեր են խաղացել ժամանակի նայ հայ նախարարները, որոնց մեծ մասը պաշտպանել է պարսիկներին, մյուսները անցել են Հռոմի կողմը։
Հայերի հերթական ապստամբությունը պարսկական տիրապետության դեմ տեղի է ունեցել Խոսրով Անուշիրվանի թագավորության (531-578) ժամանակ։ Ապստամբության անմիջական առիթը Դվինում ատրուշան հիմնելն էր։ շարունակել...
Աղասին իրանահայ, ասորական և ֆրանսիական ծագում ունի։ Հինգ տարեկանում նա արդեն պարապում էր Ջիմի Քոնորսի և Ռոսկո Թաների հետ։ Ավելի ուշ, Անդրեի հայրը՝ Էմանուել Աղասին, ընկերացավ Քըրք Քըրքորյանի հետ՝ աշխատելով Քըրքորյանի խաղատներից մեկում։ Այդ ընթացքում Անդրե Աղասին դարձրեց իր միջանունը Քըրք։
Տասնչորս տարեկանում Անդրեն մեկնեց Ֆլորիդա՝ Նիկ Բոլետիերիի թենիսի ակադեմիայում սովորելու։ Պրոֆեսիոնալ թենիսիստ է դարձել տասնվեց տարեկանում, իսկ 19 տարեկանում վաստակեց ավելի քան 2 մլն դոլար և Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշում բարձրացավ երրորդ տեղ շարունակել...
Հեղինակ է վեպերի, վիպակների և պատմվածքների, որոնցից առավել հայտնի են և բազմաթիվ լեզուներով (այդ թվում նաև հայերեն) թարգմանվել են հետևյալները. «Նախօրեին» (Накануне, 1860), «Ծուխը» (Дым, 1867), «Հայրեր և որդիներ» (Отцы и дети, 1862) վեպերը, «Որսորդի հիշատակարանը» (Записки охотника, 1852) պատմվածքների ժողովածուն, «Մումու» (Муму, 1852), «Գարնանային ջրեր» (Вешние воды, 1872), «Հաղթական սիրո երգը» (Песнь торжествующей любви, 1881) վիպակները
Իվան Սերգեևիչ Տուրգենևի ընտանիքը ծագում էր Տուլայի Տուրգենևների հին ազնվական տոհմից շարունակել...
Գուպի (լատին․՝Poecilia reticulata), քաղցրահամ ջրերի ձուկ։ Գուպիներն ունեն լավ արտահայտված սեռական դիմորֆիզմ. էգերն ու արուները տարբերվում են չափով, ձևով, գունավորմամբ.
Արուների չափերը 1,5—4 սմ են, սլացիկ են, ցեղական տեսակները հաճախ երկար լողակներ են ունենում, հաճախ վառ գունավորում են ունենում: Արուներն ունեն հատուկ օրգան՝ գոնոպոդիում՝ անալ լողակ:
Էգերի չափերը 2,8—7 սմ են, մեծացված որովայնով, որի անալ հատվածում երևում են ձկնկիթները, լողակները միշտ ավելի փոքր են, քան արուների մոտ, բնական տարեծքներում էգերը հիմնականում մոխրագույն գունավորում ունեն, ընդգծված շեղանկյունաձև թեփուկածածկույթի ցանցով, որից էլ առաջացել է անվանումը. reticulum-ը լատիներենից նշանակում է ցանց շարունակել...
Անաֆիլաքսիա (գերզգայնություն), ալերգիական հակազդեցություն, որն առաջանում է որոշ նյութեր՝ ալերգեններ կրկնակի անգամ օրգանիզմ ներարկելիս: Սկզբնական շրջանում զարգանում է արագ և կարող է հանգեցնել մահվան։
Բնորոշ ախտանիշերից են քորվող ցանը, կոկորդի այտուցը և ցածր արյան ճնշումը։ Ամենատարածված պատճառներից են՝ միջատների խայթոցները, սննդամթերքը և դեղորայքը։
Անաֆիլաքսիայի ախտածագումնաբանական հիմքում ընկած է որոշ տեսակների արյան սպիտակ բջիջներից միջնորդանյութերի (մեդիատորներ) արտազատումը, որն առաջանում է իմունոլոգիական կամ ոչ իմունոլոգիական մեխանիզմների դրդմամբ շարունակել...
Հանդիսանում է ASAP Mob հիփ հոփ խմբի անդամ, որտեղից էլ վերցրել է իր բեմական կեղծանունը։ 2011 թվականին նոյեմբերին նա թողարկել է իր դեբյուտային «Peso» սինգլը, որը ընդգրկվել է նրա «Live. Love. ASAP» միքսթեյպը։ 2013 թվականի հունվարին նա թողարկել է իր դեբյուտային` «Long. Live. ASAP» ստուդիական ալբոմը, որը գլխավորել է Billboard 200 հիթ շքերթը։
Մյունստերում են գտնվում Հյուսիսային Ռեյն Վեստֆալիայի կարևոր դատական և վարչական հաստատությունները, այդ թվում՝ Սահմանադրական դատարանը և Վերին վարչական դատարանը։ Մյունստերի եպիսկոպոսությունը, որ հիմնվել է ավելի քան 1200 տարի առաջ, համարվում է հնագույններից մեկը Հյուսիսային Գերմանիայում և մեծ դեր է խաղում Վեստֆալիայի սահմաններից դուրս։
Մյունստերը գտնվում է Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա երկրամասի հյուսիսում։ Մոտակա քաղաքներն են Օսնաբրյուկը (44 կմ դեպի հյուսիս), Դորտմունդը (61 կմ դեպի հարավ), Բիլեֆելդը (62 կմ դեպի արևելք) և Էնսհադեն (Նիդեռլանդներ) (65 կմ դեպի հյուսիս–արևմուտք) շարունակել...
X դարումԽորեզմը կիսանկախ էր և գտնվում էր Սամանիների պետության կազմում։ Երբ Կարախանների հարձակումների հետևանքով անկում ապրեց Սամանիների պետությունը, Խորեզմը իր՝ծայրամասում գտնվելու շնորհիվ չմտավ ոչ Կարախանների, ոչ էլ Ղազնևիների պետության կազմի մեջ։
Մնալով ինքնուրույն՝ Խորեզմը հայտնվեց իր համար շատ բարենպաստ պայմաններում և կարող էր մեծ զարգացում ունենալ։ Խորեզմը գտնվում էր մի կողմից Կենտրոնական ԱսիայիցՄոնղոլիա և Չինաստան, մյուս կողմից Իրան տանող առևտրական խաչմերուկի ճանապարհին շարունակել...
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Վանը՝ ուրարտական արքաների նստավայրը։ Մ.թ.ա. 6-րդ դարում Հայաստանը վերածվում է Աքեմենյան պետության մարզի։ Նրա տարածքում առաջանում են երկու սատրապություններ։ Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը շարունակում է մնալ Վանը, իսկ Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական կենտրոնն է դառնում Էրեբունին (Երևան) շարունակել...
Ցողուն, ձևաբանորեն և գերծառանապես սննդանյութերի հիմնական օրգանները՝ արմատները և տերևները իրար կապող միակ մասը բույսում։
Օժտված է գագաթնային աճով, որը պոտենցիալապես անսահմանափակ է, և փատստորեն, կախված է մի շարք արտաքին և ներքին պայմաններից։ Քանի որ ցողունը առանցքային օրգան է, այն ունի շառավղային կառուցվածք։ Նրա հյուսվածքներում տարբերկարգի կողքային բջիջներ են առաջանում, որի շնորհիվ նա ընդունակ է ճյուղավորելու և մեծ թվով տերևեր առաջացնելու, դրանով իսկ մեծացնելով բույսի ընդհանուր ասիմիլյացիոն մակերեսը։
Ցողունը նաև հանդիսանում է ասիմիլացիայի օրգան , բայց ավեի մեծ չափով այն ծառայում է պաշարային սննդանյութերի կուտակման համար շարունակել...
Բադր ալ-Ջամալին, ով ավելի շատ հայտնի էր Ամիր ալ-Ջույուշ անունով, առաջին էր և ամենահայտնին Ֆաթիմյան շրջանում մուսուլման հայերի մեջ։
Հետաքրքիր է, որ այն դեպքում, երբ արաբ պատմիչները տեղեկություններ են տալիս Բադր ալ-Ջամալիի մասին հիմնականում դրական երանգներով՝ որպես Ֆաթիմյան Եգիպտոսի պատմության վերջին դարի ամենանշանավոր ու կարևոր գործիչներից մեկը, հայ միջնադարյան պատմիչները գրեթե ոչինչ չեն հաղորդում նրա մասին շարունակել...
Մ.թ.ա. 6-րդ դարի 70-ական թվականներին Հայկական լեռնաշխարհում հիմնադրվել է համահայկական առաջին պետությունը՝ Երվանդունիների թագավորությունը։ Այն, բախվելով Մերձավոր Արևելքում ահեղ ուժ դարձած մարա-պարսկական տերությանը և հարկադրված ճանաչելով նրա գերիշխանությունը՝ այնուամենայնիվ պահպանել է իր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգևոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում շարունակել...
Հունարեն և լատիներեն գրավոր հուշարձանները վերաբերում են մ․թ․ա․ 1-ին հազարամյակի սկզբից մինչև մ․թ․ 1-ին հազարամյակի կեսերն ընկած ժամանակաշրջանին։ Անտիկ գրականությունը բաղկացած է երկու ազգային գրականությունից՝ հին հունական և հին հռոմեական։ Պատմական հունական գրականությանը նախորդել է հռոմեականը։
Միջերկրական ծովի ավազանում անտիկ մշակույթի հետ մեկտեղ զարգանում էին նաև մշակութային այլ ոլորտներ շարունակել...
Մուհամմեդ Ալի (Մուհամմադ Ալի) (արաբ․՝ محمد علي), (հունվարի 17, 1942, Լուիսվիլ, ԱՄՆ), ծնված որպես՝ Կասիուս Մարցելուս Քլեյ կրտսեր (անգլ.՝ Cassius Marcellus Clay, Jr.), աֆրոամերիկացի նշանավոր պրոֆեսիոնալ ծանրքաշային կարգի բռնցքամարտիկ, մարդասեր և հասարակական գործիչ։
Ալին 1960 թվականի 17-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն` թեթև ծանրքաշային կարգում, ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (1964-1966, 1974-1978), 5 անգամ արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (1963, 1972, 1974, 1975, 1978), ըստ The Ring ամսագրի՝ «Տասնամյակի բռնցքամարտիկ» (1970-ականներ), պատմության մեջ 2-րդ բռնցքամարտիկը, ով Sports Illustrated ամասագրի կողմից արժանացել է «Տարվա մարզիկ» կոչմանը:
1974 թվականին, մի քանի սպորտային հանդեսների կողմից ճանաչվել է «Դարի մարզիկ» շարունակել...
Կայսերական Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1873), բելետրիստիկայի պատվավոր ակադեմիկոս (1900):
Դեռ կենդանության օրոք որպես ռուս գրականության գագաթ ճանաչված գրող, Լև Տոլստոյի արվեստը նշանավորեց ռուսական և համաշխարհային ռեալիզմի զարգացման նոր փուլը՝ յուրահատուկ կամուրջ դառնալով 19-րդ դարի դասական վեպի և 20-րդ դարի գրականության ավանդույթների միջև շարունակել...
Ակումբի հիմնադրումը տեղի է ունեցել 1947 թվականին, երբ Բասկետբոլի ազգային լիգայից (NBL) ձեռք է բերվում «Դետրոյթ Ջեմզ» կոչվող լուծարված ակումբը շարունակել...
Էլֆեր (գերմ.՝ elf; անգլ.՝ elf) կախարդական ժողովուրդ են գերմանասկանդինավյան և կելտական բանահյուսություններում։ Հայտնի են նաև ալվեր և սիդեր անվանումներով։
Նկարարագրությունները էլֆերը տարբեր առասպելներում տարբեր են, բայց սովորաբար նրանք մի գեղեցիկ և վառ արարածներ են, նրանք անտառի ոգին են և մարդկանց բարեկամը։ Նրանք մշտապես հեքիաթային և ֆանտաստիկ գրականության կերպարներ են։
Անգլերեն լեզվում fair բառը XII-XV դարերում փոխառվել է հին ֆրանսերենի «faerie» բառից, այն ինչ-որ կերպ կապված է բնակության և առասպելական «փոքրիկ մարդկանց» գործունեության հետ շարունակել...
Մանկություն, անհատի օնտոգենետիկ զարգացման փուլ, որն ընգրկում է ծնվելու պահից մինչև մեծահասակի կյանք մտնելու հնարավորության առաջացման շրջանը։ Մանկության ընթացքում սովորաբար առանձնացնում են մանկիկության շրջանը, վաղ մանկությունը, նախադպրոցական տարիքը, կրտսեր դպրոցական տարիքը։ Մանկությանը փոխարինում է դեռահասությունը՝ նախորդելով սոցիալական հասունության փուլին
Մանկությունը պարադոքսների և հակասությունների շրջան է, առանց որոնց անհնար է պատկերացնել այս գործընթացը։
Եմենի (Հարավային Արաբիա) պատմությունը ավելի հեշտ է վերականգնել՝ ի տարբերություն Արևելյան կամ Հյուսիսային Արաբիայի: Դեռ վերջնական չեն հավաստիացվել գիտնականների փորձերը՝ իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ դասավորելու համար: Առավել դժվար է ներկայացված Հարավային Արաբիայի պատմության վաղ շրջանը:
Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո, երբ Մերձավոր Արևելքում տարածվեց հելլենիզմի (հունականություն) դարաշրջանը, հույն և հռոմեացի առևտրականների, պատմաբանների ու հետախույզների թողած տեղեկությունների շնորհիվ Եմենի պատմությունը առավել հստակ է ներկայացված շարունակել...
«Այվենհո» (անգլ. Ivanhoe), առաջիններից մեկը պատմական վեպերից։ Հրատարակվել է 1819 թվականին, որպես «Ուևերլիի» հեղինակի ստեղծագործություն (ինչպես հետագայում պարզվեց՝ Վալտեր Սքոթի)։
XIX դարում ճանաչվեց որպես արկածային գրականության դասական։ Այդ ժամանակների համար գրքի վաճառքը չտեսնված էր՝ առաջին տասը հազար տպաքանակը վաճառվեց երկու շաբաթից քիչ ժամանակահատվածում։ Վեպի հաջողությունը առաջ բերեց միջին դարերի նկատմամբ ռոմանտիկ հետաքրքրասիրություն։
Չինարեն (汉语/漢語, 华语/華語, կամ 中文; Փինյին։ Hànyǔ, Huáyǔ, կամ Zhōngwén), լեզու է որ պատկանում է Չին-տիբեթական լեզվաընտանիքին։ Բաղկացած է փոխըմբռնելիության տարբեր աստիճաններ ունեցող բազմազանություններից:
Չինարենը ժամանակակից ամենատարածված լեզուն է՝ ընդհանոր 1,213 մլրդ խոսողներով:
Չինարեն լեզուն սինո-տիբեթական ընտանիքի ճյուղերից մեկն է: Սկզբնական շրջանում այն Չինաստանի հիմնական էթնիկ խմբի՝ խան ազգության լեզուն է: Իր ստանդարտ ձևով չինարենը ՉԺՀ-ի և Թայվանի պաշտոնական լեզուն, ինչպես նաև ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից մեկը շարունակել...
Բելգորոդ (հին ռուսերեն ռուս.՝ Bѣlgorod), քաղաք Ռուսաստանի եվրոպական մասի հարավային հատվածում։
Բելգորոդի մարզի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Արևելաեվրոպական (Ռուսական) հարթավայրի հարավային ծայրամասում, Սևերսկի Դոնեցգետի աջ ափին (Դոնի աջ վտակ), 700 կմ հարավ է Մոսկվայից, 40 կմ հեռու է Ուկրաինայից։ Քաղաքի բնակչությունը կազմում է 379.508 մարդ (2014)։ Բելգորոդի շուրջ ձևավորված ագլոմերացիան քաղաքի հետ միասին ունեն ավելի քան կես միլիոն բնակչություն։ Առաջին քաղաքն է Ռուսաստանում, որը ստացել է «Ռազմական փառքի քաղաք» կոչումը։
Ֆիլմը մի գավառական օդաչուի պատմություն է, ով որոշում է վերադառնալ մեծ ավիացիա: Սակայն օդաչուն, իրականացնելով իր երազանքը, գիտակցում է, թե ինչքան ուժեղ է իր կապը հայրենիքի հետ և վերադառնում է: Գլխավոր դերակատար Վախթանգ Կիկաբիձեի խոսքերով «Միմինո»-յում Դանելիային «հաջողվում է արտահայտել մարդու և հողի, որի վրա նա մեծացել է, արմատների, առանց որոնց նրա համար ապրելն անհնար է, անսասան կապի մասին միտքը»:
Կինոքննադատներ Նեա Զորկայան և Անդրեյ Զորկին բնութագրում են որպես «ֆիլմ այն մասին, ինչպես չկորցնես ինքդ քեզ, մնաս ինքդ քեզ նման», «ֆիլմ, որը խորհում է կյանքում մարդու տեղի մասին, նրա հայրենի հողի մասին, ունայնի, հաստատունի և հիմնավորի մասին» շարունակել...