Վլադիմիր Շատալով
From Wikipedia, the free encyclopedia
Վլադիմիր Ալեքսանդրովիչ Շատալով (ռուս.՝ Владимир Александрович Шаталов, դեկտեմբերի 8, 1927(1927-12-08)[3], Պետրոպավլովսկ, Akmola Governorate, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 15, 2021(2021-06-15)[1], Մոսկվա, Ռուսաստան[2]), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, ավիացիայի գեներալ-լեյտենանտ (1975), Խորհրդային Միության կրկնակի հերոս (հունվարի 22, 1969 և հոկտեմբերի 22, 1969), տեխնիկական գիտությունների թեկնածու (1972)։
Վլադիմիր Շատալով Шаталов, Владимир Александрович | |||
Վլադիմիր Շատալով Ալեքսանդրովիչ |
|||
Բնօրինակ անուն ազգանուն | Шаталов, Владимир Александрович | ||
Ի ծնե | Վլադիմիր Շատալով Ալեքսանդրովիչ | ||
Պետություն | ԽՍՀՄ | ||
Մասնագիտություն | Տիեզերագնաց-օդաչու | ||
Զինվորական կոչում | գեներալ-լեյտենանտ | ||
Տիեզերքում անցկացրած ժամանակը | 237 ժ ,18 ր | ||
Ծնվել է | 1927 դեկտեմբերի 8 | ||
Ծննդավայր | ԽՍՀՄ | ||
Մահացել է | հունիսի 15, 2021(2021-06-15)[1] (93 տարեկան) | ||
Մահվան վայրը | Մոսկվա, Ռուսաստան[2] | ||
Ազգություն | ռուս | ||
Պարգևներ |
1956 թվականին ավարտել է կարմրադրոշ ռազմաօդային ակադեմիան։ Խորհրդային տիեզերագնացների խմբում է ընդգրկվել 1963 թվականից։ 1969 թվականի հունվարի 14-17-ը, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ-4» տիեզերանավով։ Իրականացրել է Բորիս Վոլինովի վարած «Սոյուզ-5» տիեզերանավի հետ մերձեցումը և կցումը, ապահովել Ալեքսեյ Ելիսեևի և Եվգենի Խրունովի՝ բաց տիեզերքով անցումը «Սոյուզ-4» տիեզերանավ։
1969 թվականի հոկտեմբերի 13-18-ը, որպես հրամանատար, Ելիսեևի հետ երկրորդ թռիչքն է կատարել «Սոյուզ-8» տիեզերանավով։ 118 ժ 11 ր-ում տիեզերանավը խմբային թռիչք է կատարել «Սոյուգ-6» և «Սոյուզ-7» տիեզերանավերի հետ։ 1971 թվականի ապրիլի 23-24-ը, որպես հրամանատար, Ելիսեևի և Նիկոլայ Ռուկավիշնիկովի հետ, երրորդ թռիչքն է կատարել «Սոյուզ-10» տիեզերանավով։ Թռիչքը տևել է 47 ժ 46 ր, որի ընթացքում իրականացվել է 1971 թվականի ապրիլի 19-ից ուղեծրում գտնվող «Սալյուտ» ուղեծրակայանի հետ կցումը։ Երեք թռիչքների ընթացքում Շատալովը տիեզերքում եղել է 237 ժ 18 ր։ Եղել է ԽՍՀՄ 9-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։