Վյաչեսլավ Վոլոդին
From Wikipedia, the free encyclopedia
Վյաչեսլավ Վոլոդին (ռուս.՝ Вячесла́в Ви́кторович Воло́дин, փետրվարի 4, 1964(1964-02-04), Ալեկսեևկա, Խվալինսկի շրջան, Սարատովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքական գործիչ։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ 2016 թվականի հոկտեմբերի 5-ից[2]։ Ռուսաստանի Դաշնության 1-ին դասի պետական գործող խորհրդական (2012)։
Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Վյաչեսլավ Վոլոդին | |
Կուսակցություն՝ | Միասնական Ռուսաստան, ԽՄԿԿ և Հայրենիք՝ համայն Ռուսաստան |
---|---|
Կրթություն՝ | Սարատովի պետական ագրարային համալսարան, Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիա և Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիա |
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների դոկտոր և տեխնիկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, պետական ծառայող և Պետական Դումայի անդամ |
Ծննդյան օր | փետրվարի 4, 1964(1964-02-04) (60 տարեկան) |
Ծննդավայր | Ալեկսեևկա, Խվալինսկի շրջան, Սարատովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Փակել
Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ 2011 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 5-ը։ Ռուսաստանի Դաշնության կառավարության աշխատակազմի ղեկավար՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ (2010-2011)։