Տյումմալի Սայնյասոն
From Wikipedia, the free encyclopedia
Տյումմալի Սայնյասոն[3] (լաոս.՝ ຈູມມະລີ ໄຊຍະສອນ, մարտի 6, 1936(1936-03-06)[1], Attapư̄, Ֆրանսիական Լաոս, Ֆրանսիական Հնդկաչին), լաոսացի պետական, քաղաքական և ռազմական գործիչ։ 2006-2016 թվականներին Լաոսի նախագահը և Լաոսի Ժողովրդա-հեղափոխական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարը։ Գեներալ-լեյտենանտ է:
Տյումմալի Սայնյասոն | |
Կուսակցություն՝ | Լաոսի Ժողովրդական Հեղափոխական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Թհերավադա |
Ծննդյան օր | մարտի 6, 1936(1936-03-06)[1] (88 տարեկան) |
Ծննդավայր | Attapư̄, Ֆրանսիական Լաոս, Ֆրանսիական Հնդկաչին |
Քաղաքացիություն | Լաոս |
Ամուսին | Keosaychay Sayasone? |
Պարգևներ | |
2006 թվականի մարտի 26-ին Ժողովրդա-հեղափոխական կուսակցության VIII համագումարում ընտրվել է գլխավոր քարտուղար։ Նախքան այդ, Տյումմալի Սայնյասոնը եղել է երկրի պաշտպանության նախարարն ու վարչապետը։ 2006-ի հունիսի 8-ին պաշտոնապես նշանակվեց նախագահ՝ փոխարինելով Կհամտայ Սիպհանդոնին։ Կուսակցության առաջնորդի պաշտոնը զբաղեցրել է մինչև կուսակցության X հանրագումարը, որն անցկացվել է 2016 թվականի հունվարին, որտեղ կուսակցության ղեկավարումը հանձնեց վարչապետ Բուննյան Վորաչիտին։ 2016 թվականի ապրիլի 20-ին Վորաչիտին հանձնեց նաև բարձրագույն պետական պաշտոնը։