Տոտտենհեմ Հոտսպուր
From Wikipedia, the free encyclopedia
Տոտտենհեմ Հոտսպուր (անգլ.՝ Tottenham Hotspur Թոթընհամ Հոթսփըր), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Լոնդոնի Տոտտենհեմ թաղամասից, որը հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում։ 2018-19 մրցաշրջանից ակումբի տնային մարզադաշտն է Տոտտենհեմ Հոտսպուր մարզադաշտը, սակայն մրցաշրջանի առաջին 5 տնային խաղերը կխաղա «Նոր Ուեմբլիում»։ Իր նախկին տնային մարզադաշտ «Ուայթ Հարթ Լեյնը» ակումբը քանդեց 2017 թվականին, որի տեղում կառուցեց նորը։ Իր մարզաբազան գտնվում է Լոնդոնի Էնֆիլդ շրջանի Bulls Cross բնակավայրի Hotspur Way փողոցի վրա։
Տոտտենհեմ | ||||
Ամբողջական անուն | «Տոտտենհեմ Հոտսպուր» Ֆուտբոլային Ակումբ (անգլ.՝ Tottenham Hotspur Football Club) | |||
---|---|---|---|---|
Հիմնադրում | սեպտեմբերի 5, 1882 | |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |||
Քաղաք | Լոնդոն | |||
Մարզադաշտ | Տոտտենհեմ Հոտսպուր մարզադաշտ | |||
Տարողունակություն | 62,062 | |||
Տեր | ENIC International Limited | |||
Նախագահ | Դանիել Լևի | |||
Մարզիչ | Անտոնիո Կոնտե | |||
Կայք | ||||
Լիգա | Պրեմիեր Լիգա | |||
2017-18 | 3-րդ | |||
|
Ակումբը հիմնադրվել է 1882 թվականին։ Տոտտենհեմն իր պատմության մեջ առաջին անգամ Անգլիայի գավաթը հաղթել է 1901 թվականին՝ դառնալով երկրի բարձրագույն ֆուտբոլային լիգան չներկայացնող միակ ակումբը, որը հասել է այդ նվաճմանը 1888 թվականին ֆուտբոլային լիգան ձևավորվելուց հետո։ Տոտտենհեմը 20-րդ դարի առաջին ակումբն է, որն Անգլիայում «Ոսկե Դուբլ» է արել՝ 1960-61 մրցաշրջանում հաղթելով երկրի առաջնությունը և գավաթը։ 1962 թվականին հաջողության պաշտպանելով Անգլիայի գավաթը, 1963-ին նրանք դարձան առաջին բրիտանական ակումբը, որը հաղթել է ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթը[1]։ Նրանք 1972 թվականին հաղթել են ՈՒԵՖԱ-ի գավաթը՝ դառնալով առաջին բրիտանական ակումբը, որը հաղթել է Եվրոպայի երկու մեծ առաջնությունները։ Նրանք 1950-2000-ական թվականների 6 տասնամյակից յուրաքանչյուրում հաղթել են նվազագույնը 1 մեծ տիտղոս, ինչի հետ համեմատելի է միայն Մանչեսթեր Յունայթեդի նվաճումները[2][3]։ Ընդհանուր առմամբ Տոտտենհեմը 2 անգամ հաղթել է լիգայի տիտղոսը, 8 անգամ՝ Անգլիայի գավաթը, 4 անգամ՝ Լիգայի գավաթը, 7 անգամ՝ Անգլիայի Սուպերգավաթը, 1 անգամ՝ ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթը և 2 անգամ՝ ՈՒԵՖԱ-ի գավաթը։
Ակումբի կարգախոսն է «Audere est Facere» (Որոշել նշանակում է ի կատար ածել), իսկ խորհրդանիշն է գնդակի վրա կանգնած աքլորը։ Ակումբը երկարատև մրցակցության մեջ է մոտ հարևան «Արսենալի» հետ։ 2 թիմերի միջև անցկացվող խաղերը հայտնի են որպես Հյուսիսլոնդոնյան դերբի։