Փարիզի անվանում
From Wikipedia, the free encyclopedia
Գոյություն ունեն «Փարիզ» տեղանվան ծագման մի քանի տարբերակներ, որոնցից առավել հայտնիները ստացել են «գալլական» և «հռոմեական» անունները[1]։
Համաձայն «գալլական» տարբերակի՝ «Փարիզ» անվանումը ծագել է լատինական Civitas Parisiorium-ից՝ «փարիզիների քաղաք»։ Մ.թ.ա. 3-րդ դարում կելտական ցեղերից փարիզիները Սիտե կղզու տեղում հիմնեցին բնակավայր, որը ստացավ «Լուտեցիա» անունը լատին․՝ lutum՝ «կեղտ, ցեխ»[2] կապված է նաև կելտերենի louk-teih, louk-tier՝ «ճահճային վայրեր»-ի հետ[3]։ Առաջին անգամ այն հիշատակվում է Հուլիոս Կեսարի «Գրառումներ Գալլական պատերազմի մասին» աշխատության մեջ (մ.թ.ա. 53)[4]: Գալիայի՝ հռոմեական պրովինցիայի վերածվելուց հետո (մ.թ.ա. 16) Լուտեցիան դարձավ նշանակալի տնտեսական կենտրոն։ 3-րդ դարում գերմանական ցեղերից ալեմանները ասպատակում են քաղաքը, ինչի հետևանքով Սեն գետի ձախափնյա հատվածի բնակիչները տեղափոխվում են առավել պաշտպանված ու ապահով Սիտե կղզի։ Լուտեցիան սկսում են կոչել արդեն փարիզիների քաղաք (լատին․՝ Civitas Parisiorum), ապա՝ Պարիզիում (лат. Parisium):
Ըստ «Հռոմեական» տարբերակի, որը երբեմն համարվում է չափազանցված, քաղաքի անվան ծագումը վերագրվում է տրոյական պատերազմի մասին առասպելի հերոսի՝ Փարիսի անվան հետ։ Նա տրոյական թագավորի որդին, որը գերեվարեց Հեղինե Չքնաղին սպարտացի արքա Մենելայոսից։ Հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսի տարբերակով՝ Էնեասի գլխավորությամբ փրկված տրոյացիները լողալով հասան Ապենինյան թերակղզի, որտեղ և հիմնեցին Հռոմը։ Սակայն լեգենդում տեղեկություն չկա այն մասին, թե ինչպես Փարիսի հարազատները հայտնվեցին Ֆրանսիայի տարածքում և հիմնեցին իր անունով քաղաք[1]։