Փհենչհան
From Wikipedia, the free encyclopedia
Փհենչհան (կոր.՝ 평창군, 平昌郡, կորեերեն արտասանություն՝ [pʰjʌŋtɕʰaŋ], լրիվ անվանումը՝ Փհենչհան-գուն [pʰjʌŋtɕʰaŋɡun]), գավառ Հարավային Կորեայի Գանգվոն նահանգում։ Տեղակայված է Արևելակորեական լեռների շրջանում՝ երկրի մայրաքաղաք Սեուլից մոտավորապես 180 կմ դեպի հարավ-արևելք։ Վարչական կենտրոնը համանուն քաղաքն է։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Փհենչհան | |||
կորեերեն՝ 평창군 | |||
| |||
Երկիր | Հարավային Կորեա | ||
Առաջին հիշատակում | 1387 | ||
Մակերես | 1464,23 կմ², 1463,68 կմ² | ||
ԲԾՄ | 600 մետր | ||
Բնակչություն | ▲43 100 մարդ (օգոստոս 2017) | ||
Ժամային գոտի | UTC+9 | ||
Հեռախոսային կոդ | 33 | ||
Փոստային դասիչ | 232700–232956 | ||
Պաշտոնական կայք | en.yes-pc.net | ||
| |||
Փհենչհանը ընտրվել է որպես 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի և Պարալիմպիկ խաղերի մայրաքաղաք. 2011 թվականի հուլիսի 6-ին Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգգեն հայտարարել է, որ XXIII Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվելու են Փհենչհանում[1]։ Մինչ այդ Փհենչհանը երկու անգամ հայտ էր ներկայացրել՝ հյուրընկալելու 2010 և 2014 թվականների Ձմեռային օլիմպիական խաղերը։ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին բացվել է արագընթաց երկաթուղին, որ կառուցվել է Օլիմպիական խաղերին ընդառաջ[2]։
2013 թվականի հունվարին քաղաքում անցկացվել են Հատուկ համաշխարհային ձմեռային օլիմպիական խաղերը (մտավոր սահմանափակ կարողությունների տեր մարդկանց համար)[3]։