Փոլ Մանաֆորթ
From Wikipedia, the free encyclopedia
Փոլ Մանաֆորթ (անգլ.՝ Paul John Manafort Jr., ապրիլի 1, 1949(1949-04-01), Նյու Բրիթեն), ամերիկացի իրավաբան, լոբբիստ և քաղաքական խորհրդատու։ 2016 թվականի հունիս-օգոստոս ամիսներին եղել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ընտրարշավի ղեկավարը։
Փոլ Մանաֆորթ | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ջորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն (1974)[1], Ջորջթաունի համալսարան (1971)[1] և St. Thomas Aquinas High School? |
Գիտական աստիճան՝ | Իրավագիտության դոկտոր[1] |
Մասնագիտություն՝ | խորհրդատու, լոբբիստ, իրավաբան, political adviser և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | ապրիլի 1, 1949(1949-04-01) (75 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Բրիթեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Զավակներ | Jess Bond? |
ԱՄՆ նախագահի թեկնածուների ընտրարշավների ժամանակ նա եղել Է հանրապետականներ Ջերալդ Ֆորդի, Ռոնալդ Ռեյգանի, Ջորջ Բուշի և Բոբ Դոուլի խորհրդականը[2][3]։
Մանաֆորթը լոբբինգ էր անում վիճելի օտարերկրյա առաջնորդների շահերը, ինչպիսիք են Ուկրաինայի չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Ֆիլիպինների նախկին բռնապետ Ֆերդինանդ Մարկոսը, Կոնգոյի նախկին դեմոկրատական հանրապետության բռնապետ Մոբուտու Սեսե Սեկոն, Անգոլայի պարտիզանների առաջնորդ Ժոնաշ Սավիմբին[4][5]։
Մանաֆորթը մի քանի դաշնային գործակալությունների կողմից քրեական հետաքննությունների մեջ է հայտնվել։ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հետաքննել է մի դեպք՝ կապված Ուկրաինայի շահերի համար լոբբիստական գործունեություն ծավալելու ընթացքում կատարված բիզնես գործարքների հետ։ Նա նաև մասնակցել է ՀԴԲ հակահետախուզության հետաքննությանը՝ ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության գործով[6][7][8]։ 2017 թվականի հոկտեմբերի 30-ին Մանաֆորթը ձերբակալվել է այդ հետաքննության շրջանակներում և մեղադրվել Միացյալ Նահանգների դեմ դավադրության և փողերի լվացման մեջ[9][10]։