Քենթերբերյան պատմվածքներ
From Wikipedia, the free encyclopedia
Քենթերբերյան պատմվածքներ (Միջին անգլերեն՝ Tales of Caunterbury[2]) Ջեֆրի Չոսերի 24 պատմվածքից կազմված ժողովածու, որը բաղկացած է գրեթե 17.000 միջին անգլերենով տողից, գրված՝ 1387-1400 թվականներին[3]։ 1386 թվականին Չոսերը դառնում է «Խաղաղության և արդարության» շարժման անդամ, և երեք տարի անց՝ 1389 թվականին Արքայական գործակատար։ Հենց այդ տարիներին էլ Չոսերը սկսել է աշխատել իր ամենահայտնի ստեղծագործության՝ «Քենթերբերյան պատմվածքներ»-ի վրա։
Քենթերբերյան պատմվածքներ անգլ.՝ The Canterbury Tales | |
---|---|
Հեղինակ | Ջեֆրի Չոսեր |
Տեսակ | պատմվածքների ժողովածու, հեքիաթների ժողովածու և գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածքների ժողովածու և հեքիաթների ժողովածու |
Կազմված է | General Prologue?, The Knight's Tale?, The Miller's Tale?, The Reeve's Tale?, The Cook's Tale?, The Man of Law's Tale?, The Wife of Bath's Tale?, The Friar's Tale?, The Summoner's Tale?, The Clerk's Tale?, The Merchant's Tale?, The Squire's Tale?, The Physician's Tale?, The Pardoner's Tale?, The Shipman's Tale?, The Prioress's Tale?, The Tale of Melibee?, The Monk's Tale?, The Nun's Priest's Tale?, The Second Nun's Tale?, The Canon's Yeoman's Tale?, The Manciple's Tale?, The Parson's Tale?, The Franklin's Tale? և Gamelyn? |
Բնօրինակ լեզու | միջին անգլերեն |
Նկարագրում է | Քենթ |
Երկիր | Անգլիա |
Հրատարակման տարեթիվ | 1387 |
Tales of Canterbury Վիքիպահեստում |
Պատվածքները հիմնականում գրված են չափածո արձակ ոճով, թեպետ դրանցից մի քանիսն արձակ են և ունեն պատմողական համատեքստ՝ ներկայացված մի խումբ ուխտավորների կողմից, ովքեր ճանապարհորդում են Լոնդոնից Քենթերբերի՝ այցելելու համար Թոմաս Բեքեթի սրբատեղին՝ Քենթերբերիի տաճարում։ Ուխտավորները, որոշում են մրցել պատմություններ պատմելով։ Մրցանակն անվճար ճաշն էր Տաբարտ իջևանատանը՝ վերադարձի ճանապարհին։
Իր աշխատանքային գործունեության ընթացքում գրված այնպիսի ստեղծագորոծություններից հետո, ինչպիսիք են Տրոլիուս և Քրիսիդա, Փառքի տուն, Հիմարների խորհրդարանը, «Քենթերբերյան պատմվածները» անկասկած համարվում է Չոսերի magnum opus-ը (գլուխգործոց)։ Նա իր հերոսների պատմվածքներն ու նկարագրություններն օգտագործում է՝ վրձնելու համար այդ ժամանակաշրջանի անգլիական հասարակության՝ հատկապես Անգլիկան եկեղեցու, հեգնական և քննադատական կտավը։
Չոսերի ստեղծագործությունը դասակարգերի և մարդկային տեսակների այնպիսի հարուստ բույլ է ներկայացնում, որ մինչ այդ նախադեպը չի ունեցել Անգլիական գրականության մեջ։ Չնայած կերպաները վիպական են, բայց նրանք կրողներն են այն ընկալումների, որոնք բնորոշ են տվյալ ժամանակաշրջանի փորձառությանը և սովորություններին։ XIV դարի այդ մարդիկ հաճախ քննարկումներ և անհամաձայնություններ էին ունենում այն երևույթների շուրջ, որոնք ներկայցնում էինն իրենց պատմություններում։ Օրինակ, չնայած տարբեր սոցիալական դասեր են ներկայացված պատմությունների մեջ և բոլոր ուխտավորները հոգևոր հարցադրումներ ունեն, թվում է որ նրանք ավելի շատ տարված են աշխարհիկ քան հոգևոր կյանքով։
Կառուցվածքային առումով ժողովածուն հիշեցնում է «Դեկամերոն» վեպը, որն ամենայն հավանականությամբ Չոսերը կարդացել էր՝ Իտալիա կատարած իր առաջին այցելության ժամանակ, 1372 թվականին։
Համարվում է, որ «Քենթերբերյան պատմվածքներ»-ի ամենամեծ ավանդը Անգլիական գրականության մեջ՝ հոսքային գրականության շրջանակներում, անգլերենի տարածմանը նպաստելն էր, ի հակադրություն ֆրանսերենի, իտալերենի կամ լատիներենի, չնայած անգլերենը, որպես գրական լեզու գործածվել է Չոսերի ժամանակաշրջանից դարեր առաջ և Չոսերի մի քանի ժամանակակիցների՝ Ջոն Գաուերի, Ուիլյամ Լենգլենդի, Փիըրլ Փոեթի և Ջուլիան Նորվիչի գրական ստեղծագործություններում։ Անհայտ է թե ինչ չափով էր Չոսերի բեղմնավոր աշխատանքը գնահատվում և գրական նախապատվությունների բարձրության որ կետում էր։
Չոսերն ակնհայտորեն նշում էր իր ստեղծագործությունների հասցեատերերին, սակայն «Քենթերբերյան պատմվածքների» ընթերցարանը դժվար է որոշարկել։ Նա պալատական էր և դա շատերին ստիպում էր մտածել, որ գրում էր բացառապես ազնվականության համար։ «Քենթերբերյան պատմվածքներն» անավարտ էր համարվում Չոսերի մահվանից հետո։ Այդ կածիքների հիմքը համարվում է ստեղծագործության նախաբանը[4], որտեղ գրողը խոսում է երեսուն ուխտավորի մասին։ Համաձայն դրա, Չոսերի նպատակն էր յուրաքանչյուր ուխտավորի տեսանկյունից երկու պատմվածք պատմել՝ Սուրբ Թոմաս Բեքեթ գնալու և վերադարձի ճանապարհին (այդպիսով յուրաքանչյուր ուխտավոր պետք է ներկայացներ չորս պատմվածք)։ Չնայած անավարտ՝ այնուամենայնիվ, «Քենթերբերյան պատմվածքներ»-ը համարվում է Անգլիական գրականության ամենանշանակալի գործերից մեկը։ Այն ոչ միայն զվարճալի է ընթերցողների համար, այլև ունի բազմաթիվ վերապատումներ[5]։