Քինգ Օլիվեր
From Wikipedia, the free encyclopedia
Ջո «Քինգ» Օլիվեր (անգլ.՝ Joseph "King" Oliver, դեկտեմբերի 19, 1881(1881-12-19)[1], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ - ապրիլի 10, 1938(1938-04-10)[1], Սավաննա, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկյան ջազի լեգենդ, շեփորահար, կոռնետահար և դիրիժոր։
Քինգ Օլիվեր | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1881(1881-12-19)[1] Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 10, 1938(1938-04-10)[1] (56 տարեկան) Սավաննա, Ջորջիա, ԱՄՆ |
Գերեզման | Վուդլոն |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, փողհար, բենդ-լիդեր, երգերի հեղինակ և ջազ երաժիշտ |
Գործիքներ | Շեփոր և Կոռնետ |
Լեյբլ | Vocalion |
King Oliver Վիքիպահեստում |
Երաժշտական կրթութունն սկսել է որպես տրոմբոնահար, մոտ 1907 թվականից նվագել է սևամորթների տարբեր փողային և պարային նվագախմբերում՝ հանդես գալով Նոր Օռլեանի բարերում և կաբարեներում։ 1918 թվականին տեղափոխվել է Չիկագո, որտեղ երկու տարի անց ստեղծել է իր առաջին նվագախումբը՝ «Քինգ Օլիվերի Կրեոլ ջազ նվագախումբ» (անգլ.՝ King Oliver’s Creole Jazz Band): 1922 թվականին խումբը սկսեց ելույթ ունենալ «Lincoln Gardens» դահլիճում։
1925 թվականին փոքր–ինչ փոփոխված կազմով Կրեոլ ջազ նվագախումբը հաջողությամբ հանդես է եկել Չիկագոյում, բայց պայմանագրի ավարտից անմիջապես հետո՝ 1927 թվականին, նվագախումբը կազմալուծվել է։ 1930-1936 թվականներին Օլիվերը շատ է շրջագայել ԱՄՆ–ում տարբեր նվագախմբերի հետ, բայց 1931 թվականից ի վեր նա այլևս գործունեություն չի ծավալել։ Կյանքի վերջին տարիները Օլիվերն անց է կացրել Սավաննա քաղաքում։
Օլիվերը հրաշալի տիրապետում էր իր գործիքին։ Նա կոլեկտիվ իմպրովիզացիայի վարպետ էր։
Օլիվերը հանդես էր գալիս բացառապես իր խմբի հետ՝ գերազանց կատարելով իր պարտականությունները և ճիշտ համակարգելով բոլոր աշխատանքները։ Կրեոլ ջազ նվագախմբի հաջողությունը մեծապես պայմանավորված էր խիստ կարգապահությամբ, որ Օլիվերը պահանջում էր երաժիշտներից։ Նրա կատարած աշխատանքը ջազի ասպարեզում գրեթե անսահման է։