Քնած Վեներան (կտավ)
Ջորջոնեի նկար / From Wikipedia, the free encyclopedia
Քնած Վեներան, հայտնի է նաև որպես Դրեզդենի Վեներա, իտալական վերածննդի ժամանակաշրջանի նկարիչ Ջորջոնեին վերագրվող կտավ, չնայած երկար ժամանակ համարվում էր, որ այն ավարտել է Տիցիանը Ջորջոնեի մահից հետո 1510 թվականին։ Կտավի լանդշաֆտն ու երկինքը վերագրվում են նրան[3]։ 21-րդ դարում ուսումնասիրողները կարծիք են հայտնում, որ Վեներայի մերկ կերպարը ևս նկարված է Տիցիանի կողմից, ինչն անորոշ է թողնում Ջորջոնեի մասնակցությունը կտավին[4]։ Պահվում է Դրեզդենի պատկերասրահում։ Կտավը Ջորջոնեի վերջին աշխատանքներից մեկն է (եթե այն առհասարակ Ջորջոնեի աշխատանքն է). պատկերում է մերկ կնոջ, ում պրոֆիլն ասես անդրադարձնում է հետին պլանում պատկերված բլուրների գծերը։ Այն արևմտյան նկարչության մեջ առաջին հայտնի պառկած մերկ կերպարն է և «Հովվերգական համերգի» (պահվում է Լուվրում) հետ համարվում է Ջորջոնեի ու Տիցիանի հեղինակային վեճի առարկա հանդիսացող կտավներից մեկը[5]։ Այն համարվում է «էրոտիկ դիցաբանական հովվերգության» օրինակ[6]։ Մերկ կինը ցանկացած դիրքում անսովոր պատկեր էր այդ ժամանակվա նկարչության համար, չնայած դարեր անց այն տարածված է դարձել, երբ «պառկած մերկ կինը դարձել է Վենետիկյան նկարչության բնորոշ գծերից մեկը»[7] Ի սկզբանե կտավի վրա, Վեներայի ոտնաթաթին պատկերված է եղել նստած Կուպիդոնը, որը, սակայն, ջնջվել է նկարի վրայից 19-րդ դարում[8]։ Դարերի ընթացքում փոփոխվել է նաև կտավի լանդշաֆտը։
Քնած Վեներան | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջորջոնե[1] և Տիցիան[1] |
տարի | 16-րդ դար[1] |
բարձրություն | 108,5 սանտիմետր[1] |
լայնություն | 175 սանտիմետր[1] |
ուղղություն | Վենետիկի գեղարվեստի դպրոց և Բարձր վերածնունդ[2] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն և նյու |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Դրեզդենի պատկերասրահ |
հավաքածու | Դրեզդենի պետական գեղարվեստական հավաքածու |
սեփականատեր | Օգոստոս II Հզոր |
ներշնչված է | Hypnerotomachia Poliphili? |
հիմնական թեմա | Վեներա |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Sleeping Venus by Giorgione Վիքիպահեստում |