Քոուչելլա (փառատոն)
From Wikipedia, the free encyclopedia
Քոուչելլա հովտի երաժշտության և արվեստի փառատոն (անգլ.՝ Coachella Valley Music and Arts Festival), կարճ` Քոուչելլա ֆեստ կամ պարզապես Քոուչելլա, ամենամյա եռօրյա երաժշտական փառատոն, որը կազմակերպվում է Goldenvoice ընկերության կողմից Կալիֆոռնիա նահանգի Ինդիո քաղաքում։ Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում ամենազանգվածային, ամենահայտնի և ամենաշահութաբեր երաժշտական փառատոններից է[1]։
Արագ փաստեր Կոաչելլա Coachella, Տեսակ ...
Կոաչելլա Coachella | |
---|---|
Արևամուտը Կոաչելլա փառատոնում 2011 թվականին | |
Տեսակ | երաժշտական փառատոն |
Երկիր | ԱՄՆ |
Վայր | Ինդիո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ակտիվ | 1999 2001 -առ այսօր |
Առաջինը | 1999 թվական |
Ժանր | ինդի ռոք, հիփ հոփ, փոփ երաժշտություն |
coachella.com | |
Coachella Վիքիպահեստում |
Փակել
Քոուչելլա փառատոնը, որը հիմնված է ոչ թե երաժշտության ժողովրդականության, այլ երաժշտական արվեստի վրա, ստացել է «Հակավուդսթոք» անվանումը։