Քրիստոֆեր Ուոլեսի սպանություն
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոֆեր Ուոլեսի սպանությունը, որն առավել հայտնի է իր «The Notorious B. I. G.» և «Biggie Smalls» բեմական մականուններով, տեղի է ունեցել 1997 թվականի մարտի 9-ի վաղ առավոտյան։ Հիպ-հոփ արտիստի վրա 6 փամփուշտ են արձակել Լոս Անջելեսում անցնող ավտոմեքենայից, վեց փամփուշտներից 4-ը վիրավորել են նրան։ Չնայած բազմաթիվ վկաների և լրատվամիջոցների հսկայական ուշադրությանն ու տեսություններին, մինչ այժմ ոչ ոք պաշտոնապես չի մեղադրվել Ուոլեսի սպանության մեջ։ Գործը մնում է պաշտոնապես չբացահայտված, քանի որ ոստիկանությունը տարիներ շարունակ մանրամասներ է փնտրել, սակայն հաջողության չի հասել։
Քրիստոֆեր Ուոլեսի սպանություն | |
---|---|
Տեսակ | unsolved murder?, drive-by shooting? և հանցագործության հետաքննություն |
Երկիր | ԱՄՆ |
Տեղադրանք | Լոս Անջելես |
Տարեթիվ | 12:47 a.m. PST- մարտի 9, 1997 |
Գրոհի միջոց | Կրակոցներ անցնող մեքենայից, սպանություն |
Զենք | Ատրճանակ |
Զոհվածներ | 1 |
Վիրավորներ | 0 |
Ահաբեկիչների քանակ | անհայտ |
Ահաբեկիչներ | Ուորդել Ֆաուզ (ենթադրաբար) |
2006 թվականին Ուոլեսի մայրը՝ Վոլետա Ուոլեսը, նրա այրին՝ Ֆեյթ Էվանսը և նրա երեխաները՝ Թիաննա Ջեքսոնը և Քրիստոֆեր Ջորդան Ուոլեսը (CJ), դատական հայց են ներկայացրել Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի դեմ՝ 400 միլիոն դոլարի չափով, պնդելով, որ LAPD-ի կոռումպացված աշխատակիցները պատասխանատու են եղել Ուոլեսի սպանության համար։ LAPD-ի պաշտոնաթող սպա Գրեգ Կադինգը պնդել է, որ Death Row Records լեյբլի ղեկավար Մարիոն Նայթը վարձել է Bloods փողոցային խմբավորման անդամին՝ Ուորդել «Պուչի» Ֆաուզին, Ուոլեսին սպանելու համար և վճարել է 13 հազար դոլար։ Նա նաև պնդել է, որ Թերեզա Սվոնը՝ Նայթի երեխայի մայրը, նույնպես ներգրավված է եղել սպանության մեջ, և նրան 25 հազար դոլար են վճարել հրաձգությունից առաջ և հետո հանդիպումներ կազմակերպելու համար։ 2003 թվականին Պուչին սպանվել է մրցակից խմբավորման անդամների կողմից՝ մոտոցիկլով երթևեկելու ժամանակ թիկունքից արձակված կրակոցի հետևանքով։