Օդեն
From Wikipedia, the free encyclopedia
Օդեն (ճապ․ おでん, 御田), ճապոնական «ձմեռային» ուտեստ։ Օդենի հիմքում ընկած է դասի արգանակը, որում մարմանդ կրակի վրա եփվում են բոլոր հնարավոր մթերքները։ Որոնցից են, խաշած ձուն, դայկոնը, կոննյակուն, հեմփեն ձկան սուֆլեն, սացուսա-ագե ձկան կոլոլակները, չիկուվա ձկան խճողակը, ջրիմուռները և այլն։ Մսով օդենը ավելի հազվադեպ է հանդիպում, հիմնականում Ճապոնիայի հարավում[2]։ Որպես համեմունք հաճախ օգտագործվում է ճապոնական մանանեխ և սոյայի սոուս։ Օդենը չունի խիստ բաղադրատոմս, դրա համար յուրաքանչյուր տարածաշրջանում կամ նույնիսկ ընտանիքում ուտեստի բաղադրիչները կարող են տարբերվել։
Արագ փաստեր Օդեն, Ենթատեսակ ...
Ենթատեսակ | nabemono? և nimono?[1] |
---|---|
Առաջացման երկիր | Ճապոնիա |
Oden (food) Վիքիպահեստում |
Փակել