Օճառե պղպջակներ (նկար)
From Wikipedia, the free encyclopedia
«Օճառե պղպջակներ» (անգլ.՝ Bubbles), անգլիացի նկարիչ և պրեռաֆայելիտների կարկառուն ներկայացուցիչ Ջոն Էվերեթ Միլլեի վրձնին պատկանող նկար։ Այս ստեղծագործությունը նկարիչը ստեղծել է 1886 թվականին։ Մեծ Բրիտանիայում այս նկարը մեծ ճանաչում գտավ, քանի որ երկար տարիներ անընդմեջ օգտագործվում էր «Pears Transparent Soap» օճառի գովազդման համար և ցայսօր էլ ասոցացվում է այդ ապրանքատեսակի հետ[1]։ Այս երևույթը բավականին երկար վեճերի առիթ հանդիսացավ. վիճարկում էին, թե կարելի՞ է արվեստը և գովազդը համատեղել միմյանց հետ։ «Օճառե պղպջակներ» կտավը երեխաների պատկերով բազմաթիվ նկարներից մեկն է, որը մեծ ճանաչում ու հեղինակություն բերեց Միլլեին ստեղծագործական ուշ շրջանում։ Նկարն այսօր պահպանվում և ցուցադրվում է Լիվերպուլի Լեդի Լևեր պատկերասրահում։
Արագ փաստեր Օճառե պղպջակներ, տեսակ ...
Օճառե պղպջակներ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոն Էվերեթ Միլլե |
տարի | 1886 |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
գտնվում է | Լեդի Լևեր պատկերասրահ |
հավաքածու | Լեդի Լևեր պատկերասրահ |
հիմնական թեմա | William Milbourne James? |
Ծանոթագրություններ | |
Bubbles (painting) Վիքիպահեստում |
Փակել