Օսվենցիմ
From Wikipedia, the free encyclopedia
Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար և Օսվենցիմ մահվան ճամբար (Աուշվից համակենտրոնացման և մահվան ճամբար (գերմ.՝ Konzentrationslager Auschwitz, լեհ.՝ Obóz Koncentracyjny Auschwitz), Բիրկենաու համակենտրոնացման և մահվան ճամբար, (գերմ.՝ Konzentrationslager Birkenau, լեհ.՝ Obóz Koncentracyjny Birkenau), Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման և մահվան ճամբար (գերմ.՝ Konzentrationslager Auschwitz-Birkenau, լեհ.՝ Obóz Koncentracyjny Auschwitz-Birkenau)), Նացիստական Գերմանիայի համակենտրոնացման և մահվան ճամբարների համալիր, որն իր գործունեությունը ծավալել է 1940-1945 թվականներն ընկած ժամանակահատվածում օկուպացված Լեհաստանի Օսվենցիմ քաղաքում։ Համաշխարհային պրակտիկայում ընդունված է այս ճամբարը կոչել «Աուշվից»[3], իսկ լեհերենով՝ «Օսվենցիմ». գերմանական կողմը ճամբարը կոչել է հենց Աուշվից։ Խորհրդային և ռուսական տեղեկատուներում[4] ու մամուլում[5][6] համակենտրոնացմանը ճամբարը կոչվել է Օսվենցիմ[7]։
Տեսակ | Նացիստական համակենտրոնացման ճամբարներ, թանգարան, մահվան ճամբարներ և ճարտարապետական անսամբլ |
---|---|
Երկիր | Լեհաստան |
Տեղագրություն | Oświęcim County? |
Մակերես | 192 հեկտար, 191,97 հեկտար |
Կազմված է | Բիրկենաու համակենտրոնացման ճամբար, Auschwitz III Monowitz concentration camp? և Օսվենցիմ |
Մասն է | Աուշվից-Բիրկենաու պետական թանգարան |
Անվանված է | Օսվենցիմ |
Ղեկավար կազմակերպություն | SS Main Economic and Administrative Office? |
Հիմնադրված է | մայիսի 20, 1940 |
Բացված | մայիսի 20, 1940 |
Քանդվել է | հունվարի 27, 1945 |
Տնօրեն | Ռուդոլֆ Հյոս |
Իրադարձություններ | liberation? |
Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգություն[1] և անշարժ հուշարձան[2] |
Պաշտոնական կայք |
Խորհրդային Կարմիր բանակի կողմից 1945 թվականի հունվարի 27-ին ճամբարն ազատագրվել է։ Հենց այդ օրն էլ՝ հունվարի 27-ը ՄԱԿ-ը հռչակել է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր։
Շուրջ 1.4 միլիոն մարդ, որոնցից 1.1 միլիոնը ազգությամբ հրեաներ, սպանվեցին Օսվենցիմում 1941-1945 թվականների ընթացքում[8]։ Աուշվից-Բիրկենաունն ամենամեծ ու ամենաերկարակյաց մահվան ճամբարն էր՝ ստեղծված Երրորդ ռայխի կողմից։ Այսօր այն Հոլոքոստի գլխավոր խորհրդանիշներից մեկն է համարվում։
Ճամբարի տարածքում 1947 թվականին ստեղծվել է թանգարան, որն այսօր կոչվում է Աուշվից-Բիրկենաու պետական թանգարան, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձան է։