Օրյոլ՝ քաղաք Ռուսաստանում (1566[38] թվականից), Օրյոլի մարզի և Օրյոլի շրջանի վարչական կենտրոնն է, որի մեջ ինքը չի մտնում։
Լինելով տարածաշրջանային նշանակություն ունեցող քաղաք, Օրյոլում ձևավորվել է քաղաքային ինքնավար շրջան։ Քաղաքը տեղակայված է Մոսկվայից 368 կմ դեպի հարավ-արևմուտք, Ռուսաստանի Եվրոպական մասի բարձրավանդակում։ Նա գտնվում է երկու գետերի՝ Օկայի և իր վտակ Օրլիկի ափերին։
Օրյոլն ու Օրյոլի մարզը հանդիսանում են Ռուսաստանի դաշնության Կենտրոնական դաշնային շրջանի մի մասը, ինչպես նաև կազմում են Ռուսաստանի Կենտրոնական տնտեսական շրջանը։ Ռազմական փառքի քաղաք է 2007 թվականի ապրիլի 27- ից։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Փակել