Ֆենտանիլ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Ֆենտանիլ (անգլ․՝ Fentanyl), ուժեղ սինթետիկ պիպերիդինային շարքի օփիոիդային դեղամիջոց, որն հիմնականում օգտագործվում է որպես ցավազրկող։ Քանի որ ֆենտանիլը 50-ից 100 անգամ ավելի ուժեղ է, քան մորֆինը, նրա հիմնական կլինիկական օգտագործումը քաղցկեղով հիվանդների և բարդ վիրահատություններից հետո վերականգնվողների ցավազրկումն է[1]։ Ֆենտանիլն օգտագործվում է նաև որպես հանգստացնող միջոց[2]։ Կախված ներմուծման եղանակից այն կարող է շատ արագ գործել, և համեմատաբար փոքր քանակությամբ ընդունումը կարող է գերդոզավորում առաջացնել։ Ֆենտանիլը գործում է μ-օփիոիդային ընկալիչների ակտիվացման միջոցով։ Հայտնի է նաև որպես ֆենտանիլ ցիտրատ և վաճառվում է մասնավորապես, Սուբլիմազ (անգլ․՝ Sublimaze) ապրանքանիշի ներքո[3]։
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 437-38-7 |
PubChem CID | 3345 |
DrugBank | 00813 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.006.468 |
Դեղագործական ֆենտանիլի կողմնակի ազդեցությունները հիշեցնում են թմրամիջոցների այլ օփիոիդների կողմնակի ազդեցությունները, ներառյալ կախվածությունը, ցրվածությունը, շնչառության ընկճումը,(ծանր և բարձիթողի դեպքորում կաորղ է հանգեցնել շնչառության կանգի), քնկոտությունը, սրտխառնոցը, տեսողության խանգարումները, դիսկինեզիան, զգայապատրանքը, զառանցանքն, որոնք հայտնի են որպես թմրամիջոցների զառանցանք, ցավազրկում, աղիքային խցանում, մկանների կարկամություն, փորկապություն, գիտակցության կորուստ, զարկերակային հիպոտենզիա, կոմա և մահ[2]։ Ալկոհոլն և այլ դեղամիջոցներն (օրինակ՝ կոկաինը, հերոին) կարող են սիներգիկորեն մեծացնել ֆենտանիլի կողմնակի ազդեցությունները։ Նալոքսոնը (հայտնի է նաև որպես նարկան) կարող է հակադարձել օփիոիդների գերդոզավորման հետևանքներն[3]։
Առաջին անգամ սինթեզվել է Պաուլ Ջենսնի կողմից 1959 թվականին, և 1968 թվականին Միացյալ Նահանգներում հաստատվել է բժշկական օգտագործման համար[4][5]։ 2015 թվականին ամբողջ աշխարհում՝ առողջապահության ոլորտում օգտագործվել է 1600 մկգ (3500 ֆունտ)[6]։ 2017 թվականի դրությամբ ֆենտանիլը բժշկության մեջ ամենաշատ օգտագործվող սինթետիկ օփիոիդն էր[7]։ 2019 թվականին ԱՄՆ-ում 278-րդ ամենաշատ նշանակված դեղամիջոցն էր՝ ավելի քան մեկ միլիոն դեղատոմսերով[8][9]։ Այն ընդգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղամիջոցների ցանկում[10]։
Ֆենտանիլը շարունակում է խթանել սինթետիկ օփիոիդային թմրանյութերի գերդոզավորումից մահվան համաճարակը Միացյալ Նահանգներում։ Չնայած դեղատոմսով օփիոիդներից մահացությունը կայուն է մնացել 2011-ից 2021 թվականներին, սինթետիկ օփիոիդների գերդոզավորումից մահացությունը նույն ժամանակահատվածում աճել է տարեկան 2600 մահից մինչև 70,601[11]։ Միացյալ Նահանգների ազգային դատաբժշկական լաբորատորիան գնահատում է, որ նահանգային և տեղական դատաբժշկական լաբորատորիաների կողմից ֆենտանիլի օգտագործման վերաբերյալ զեկույցների թիվը 2014-ից 2020 թվականներինին 4,697 հաղորդագրությունից աճել է մինչև 117,045 հաղորդագրություն[12][13]։ Ֆենտանիլը հաճախ կիրառվում է, մանրացված կամ ընդունվում այլ դեղամիջոցների հետ միասին, ներառյալ կոկաինն և հերոինը։ Հաղորդվել է, որ օգտագործվում է նաև հաբերի տեսքով, ներառյալ հաբեր, որոնք կրկնօրինակում են օքսիկոդոնն[14]։ Այլ դեղամիջոցների հետ խառն և տարբեր դեղաձևերով օգտագործումը դժվարացնում է չափից մեծ դեղաչափի դեպքում բուժման ճիշտ եղանակի որոշելն, ինչը կարող է հանգեցնել մահվան թվորի ավելացման[15]։ Ֆենտանիլի արտադրության պարզությունն ու բարձր արդյունավետությունը հեշտացնում են նրա արտադրությունն, անօրինական տեղափոխումն և վաճառքը, դարձնելով այն ավելի հեշտ ձեռք բերվող և ավելի լայնորեն օգտագործվող թմրանյութ[16]։