Ֆլոյդ Մեյվեդեր
ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ / From Wikipedia, the free encyclopedia
Ֆլոյդ Ջոյ Մեյվեդեր կրտսեր (անգլ.՝ Floyd Joy Mayweather, Jr., ծնված որպես` Ֆլոյդ Սինքլեյր (Floyd Sinclair), փետրվարի 24, 1977(1977-02-24)[1][2][3], Գրանդ Ռապիդս, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ[5]։ Հայտնի է իր պրոֆեսիոնալ կարիերայում անհաղթահարելի լինելու համար։ Ունի 5 տարբեր դիվիզիոններում աշխարհի տիտղոսներ։ 3 տարբեր քաշային կարգերում ընդհանուր հաղթել է 8 աշխարհի տիտղոսներ։
Ֆլոյդ Մեյվեդեր | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | բռնցքամարտիկ և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 24, 1977(1977-02-24)[1][2][3] (47 տարեկան) |
Ծննդավայր՝ | Գրանդ Ռապիդս, Միչիգան, ԱՄՆ |
170 սանտիմետր | |
Հանդիսանում է աշխարհի չեմպիոն հետևյալ կատեգորիաներում. WBC 2-րդ թեթև քաշային (1998 - 2001 թթ.), WBC թեթևքաշային (2002-2003 թթ.), WBC 1-ին կիսամիջին (2005 թ.), IBF և WBC կիսամիջին քաշային (համապատասխանաբար՝ 2006 և 2006, 2007, 2011-այժմ), WBC և WBA 1-ին միջին քաշային (համապատասխանաբար՝ 2007 և 2012-այժմ), ինչպես նաև «Ring» ամսագրի կողմից 2005, 2006 և 2007 թվականներին ճանաչվել է «Աշխարհի լավագույն բռնցքամարտիկ»։ Արժանացել է նաև մի շարք այլ ճանաչողական մրցանակների, մասնավորապես՝ Ամերիկայի բռնցամարտագիրների ասոցիացիայի (Boxing Writers Association of America) «2007 թվականի տարվա մարտիկ», ESPY մրցանակաբաշխության «լավագույն մարտիկ»` 2007, 2008, 2010 և 2012 թվականներին[6]։
«Ֆորբս» և «Սպորտս իլուստրեյթիդ» սպորտային հանդեսների վարկածներով Մեյվեդերը գլխավորում է 2012 թվականի աշխարհի 50 ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը։
Սիրողական կարիերայում 1993, 1994 և 1996 թվականներին մասնակցել է «Ոսկե ձեռնոց» մրցումներին։ Բացի այդ՝ ներկայացրել է Միացյալ Նահանգները 1996 թվականի ամառային օլիմպիական խաղերում՝ տիրելով բրոնզե մեդալի։