Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
Ֆուտբոլի միջազգային մրցույթ / From Wikipedia, the free encyclopedia
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն (անգլ.՝ FIFA World Cup), նաև Մունդիալ (իսպ.՝ Copa Mundial de Fútbol-ից), ֆուտբոլի միջազգային առաջնություն։ Անցկացվում է 4 տարին 1 անգամ։ Առաջին անգամ անցկացվել է 1930 թվականին։ 1942 և 1946 թթ․ աշխարհի առաջնություն չի անցկացվել Երկրորդ Աշխարհամարտի պատճառով։ Մինչև այժմ անցկացվել է աշխարհի առաջնության 20 խաղարկություն, որոնց ընթացքում հինգ անգամ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն են ճանաչվել Բրազիլիայի (1958, 1962, 1970, 1994, 2002), չորսական անգամ՝ Գերմանիայի (1954, 1974, 1990, 2014) և Իտալիայի (1934, 1938, 1982, 2006), երեք անգամ Արգենտինայի (1978, 1986, 2022), երկուական անգամ՝ Ուրուգվայի (1930, 1950), և Ֆրանսիայի (1998, 2018), մեկական անգամ՝ Անգլիայի (1966) և Իսպանիայի (2010) ազգային հավաքականները։ Աշխարհի գործող չեմպիոն է հանդիսանում Արգենտինայի հավաքականը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն անգլ.՝ FIFA World Cup | |
---|---|
Ֆուտբոլային ասոցիացիա | ՖԻՖԱ |
Հիմնվել է | 1930 |
Ակումբների քանակ | 32 (վերջնական մրցաշար) 204 (որակավորման փուլ 2010 թ.) |
Ներկայիս չեմպիոն | Արգենտինա (3-րդ տիտղոս) |
Ամենատիտղոսավոր թիմ | Բրազիլիա (5 տիտղոս) |
Պաշտոնական կայք | www.fifa.com |
Աշխարհի առաջնությունը ամենավարկանիշային ֆուտբոլային մրցաշարն է աշխարհում, ամենաշատ դիտվող սպորտային մրցությունն է` առաջ անցնելով անգամ օլիմպիական խաղերից։ Ընդհանուր առմամբ 2006 թ. աշխարհի առաջնության բոլոր խաղերը միասին վերցված դիտել են 26.29 միլիարդ մարդ, իսկ եզրափակիչը դիտել է աշխարհի բնակչության մեկ իններորդ մասը[1][2][3][4]։