Ֆրանց II (Ավստրիայի կայսր)
Ավստրիայի կայսր / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանց II (փետրվարի 12, 1768(1768-02-12)[1][2][3], Ֆլորենցիա, Իտալիա[4] - մարտի 2, 1835(1835-03-02)[1][2][5][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[3]), Սրբազան Հռոմեական կայսրության վերջին (կառավարման տարեթվերը՝ հուլիսի 7, 1792-օգոստոսի 6, 1806) և Ավստրիայի առաջին (1804 թվականի օգոստոսի 11-ից) կայսրը, որ կառավարել է մինչև իր մահը։ Ավստրիայի կայսր դառնալուց հետո վերջինս սկսեց կրել նաև Հունգարիայի և Բոհեմիայի թագավորների տիտղոսը՝ Ֆրանց I անվան տակ[8]
Ֆրանց Յոզեֆ Կառլ II Franz II | ||||
| ||||
---|---|---|---|---|
հուլիսի 5, 1792 — օգոստոսի 6, 1806 | ||||
(Ֆրանց II անվան տակ) | ||||
Մասնագիտություն՝ | պետության գլուխ | |||
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի | |||
Ծննդյան օր | փետրվարի 12, 1768(1768-02-12)[1][2][3] | |||
Ծննդավայր | Ֆլորենցիա, Իտալիա[4] | |||
Վախճանի օր | մարտի 2, 1835(1835-03-02)[1][2][5][…] (67 տարեկան) | |||
Վախճանի վայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[3] | |||
Թաղված | Կայսերական դամբարան | |||
Դինաստիա | Հաբսբուրգ-Լոթարինգյան տուն | |||
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն | |||
Ի ծնե անուն | գերմ.՝ Franz Joseph Karl von Habsburg-Lothringen | |||
Հայր | Լեոպոլդ II, Սրբազան Հռոմեական կայսրության կայսր | |||
Մայր | Մարիա Լուիզա Իսպանացի | |||
Ամուսին | Ելիզավետա Վյուրտենբերգցի | |||
Զավակներ | Ֆերդինանդ I Մարիա-Լուիզա Ավստրիացի և այլն | |||
Ինքնագիր | ||||
Պարգևներ | ||||
Լրիվ տիտղոսը՝ Աստծո ողորմածությամբ ընտրված հռոմեական կայսր, Օգոստոսի հետևորդ և Ավստրիայի ժառանգական կայսր։ Կառավարել է Նապոլեոնյան պատերազմների շրջանում։ Շարունակական պարտություններից հետո ստիպված է եղել մասնատել Ավստրո-Հունգարական կայսրությունը։ Եղել է Նապոլեոն Բոնապարտի երկրորդ կնոջ՝ Մարիա-Լուիզա Ավստրիացու հայրը։ Վարել է պահպանողականության ներքին քաղաքականություն՝ քննադատելով ազատական բարեփոխումներ կատարած իր նախնիններին։