Blu-ray Disc
From Wikipedia, the free encyclopedia
Blu-ray Disc (տարածված հապավում է՝ BD, հայերեն՝ Կապույտ ճառագայթ սկավառակը կրճատ ԿՃՍ) բարձր խտության օպտիկական սկավառակի ֆորմատ է, նախատեսված թվային ինֆորմացիայի (այդ թվում բարձր խտության տեսանյութերի) պահպանման համար։
Blu-ray Disc | |
---|---|
Մշակման տարեթիվ | հունիսի 20, 2006 |
Մշակողներ | Blu-ray Disc Association |
Տեսակը | օպտիկական սկավառակ |
Տարողությունը | 25 ԳԲ (մեկ շերտ)
50 ԳԲ (երկաշերտ) 100 (եռաշերտ)/128 ԳԲ (քառաշերտ) (BDXL) |
Չափը | տրամագիծը՝ 120 մմ, հաստությունը՝ 1,2 մմ |
Ստանդարտի անվանումը գալիս է անգլերեն blue ray (կապույտ ճառագայթ) բառերից, և պայամանվորված է նրանով, որ BD սկավառակներում ինֆորմացիան կարդալու և գրելու համար օգտագործվում է կապտա-մանուշակագույն լազեր։ Ավելի կարճ ալիքի երկարության հաշին (405 նմ), հնարավոր է զգալիերոն ավելի շատ ինֆորմացիան տեղադրել սկավառակի վրա, քան նրան նախորդող DVD ստանդարտի սկավառակների վրա, որոնցում կիրառվում էր կարմիր (650 նմ) լազեր։ Միաշերտ Blu-ray սկավառակի տարողությունն է 25 գիգաբայթ (ԳԲ), իսկ երկշերտանի սկավառակի վրա՝ 50 ԳԲ, DVD սկավառակի տարողությունն է համապատասխանաբար 4.7 և 8.5 ԳԲ։
Blu-ray ստանդարտը ներկայումս գտնվում է հակամարտության մեջ իր անմիջական մրցակից՝ HD DVD ստանդարտի հետ։