H–ալֆա
From Wikipedia, the free encyclopedia
H–ալֆա (Hα, Բալմեր–ալֆա), Բալմերի շարքի ջրածնի ատոմի սպեկտրալ գիծ, որի ալիքի երկարությունը կազմում է 656,28 նմ։ Պատկանում է սպեկտրի տեսանելի մասին, ունի մուգ կարմիր գույն։ Տվյալ գծի ճառագայթյումը առաջանում է էլեկտրոնի երրորդ էներգիական մակարդակից դեպի երկրորդ անցնելու ժամանակ։ Աստղագիտության մեջ Hα գծում ճառագայքումը դիտվում է արտաճառագայթող միգամածությունների սպեկտրներում և օգտագործվում է Արեգակի մթնոլորտում երևույթների հատկությունների ուսումնասիրությունների համար (օրինակ՝ հրավիժակների)։