Madhouse (ընկերություն)
From Wikipedia, the free encyclopedia
MADHOUSE Inc.-ը (ճապ.՝ 株式会社マッドハウス Kabushiki-gaisha Maddohausu) ճապոնական անիմացիոն ստուդիա է, որը հիմնադրվել է 1972 թվականին նախկին Mushi Pro ընկերության անիմատորներ՝ Մասաո Մարույամայի, Օսամու Դեզակիի, Րինտարոյի և Յոշիակու Կավաջիրիի կողմից։
Madhouse | |
---|---|
Տեսակ | անիմացիոն ընկերություն և կաբուսիկի գայսյա |
Հիմնադրված է | հոկտեմբերի 17, 1972 |
Հիմնադիր | Masao Maruyama? |
Վայր | Նականո, Տոկիո, Ճապոնիա[1] և Նականո, Տոկիո, Ճապոնիա |
Երկիր | Ճապոնիա |
Արդյունաբերություն | անիմեի արդյունաբերություն և տեսախաղերի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 70 մարդ |
Մայր ընկերություն | Nippon Television |
Սեփականատեր | Nippon Television |
Կայք | madhouse.co.jp(ճապոներեն) |
Մասնակից է | Nippon Television Group? |
Madhouse (company) Վիքիպահեստում |
Madhouse-ը ստեղծել և օգնել է ստեղծել այնպիսի հանրահայտ անիմե սերիաներ, (առաջինը 1973 թվականին թողարկված «Ace o Nerae!»-ն) ինչպիսին են «Ninja Scroll»-ը, «Vampire Hunter D: Bloodlust»-ը, «Trigun»-ը, «Di Gi Charat»-ը, «Death Note»-ը և «One-Punch Man»-ը։ Ի տարբերություն այդ ժամանակ գործող այլ ընկերությունների՝ AIC-ի և J.C.Staff-ի, նրանց ուժեղ կողմերից էին հեռուստատեսային շոուները և թատերական ներկայացումները։ Զարգանալով և աճելով նախկին Mushi Pro ընկերությունից, Madhouse-ը 1990-ականներին հավաքագրում է այնպիսի հանրահայտ ռեժիսորների, ինչպիսին էին՝ Մորիո Ասական, Մասայուկի Կոջիման և Սատոշի Կոնը։ 2000-ականներին նրանց ցուցակին են ավելանում Մամորու Հոսոդան, Տակեշի Կոիկեն, Միցուո Իսոն, ինչպես նաև ավելի երիտասարդ ռեժիսորներ։ Madhouse-ի շնորհիվ թողարկվում են նաև «Beyblade» անիմեի առաջին սերիաները, «Dragon Drive» անիմեն և 2011 թվականին թողարկված «Hunter × Hunter»-ի անիմե ադապտացիան։
Ընկերությունը հաճախ աշխատում է հանրահայտ մանգա արտիստների հետ, որոնց շարքում են Նաոկի ՈՒրասավան և Քլեմփը։ Madhouse-ը Մասայուկի Կոջիմայի ղեկավարության ներքո արտադրել է ՈՒրասավայի YAWARA!, Master Keaton և Monster մանգաների անիմե ադապտացիաները։ Ընկերությունը թողարկել է նաև Քլեմփի որոշ աշխատանքների անիմե ադապտացիաներ («Tokyo Babylon», «X»-ի երկու տարբերակներ, «Cardcaptor Sakura», «Chobits», «CLAMP in Wonderland»):