Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք
From Wikipedia, the free encyclopedia
Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք (անգլ.՝ «Marvel Cinematic Universe», կարճ՝ ՄԿՏ), հորինված տիեզերք, սուպերհերոսների մասին պատմող ֆիլմերի շարք, հիմնված Marvel ընկերության կոմիքսների վրա և վերամշակված Marvel Studios-ի կողմից։ Տիեզերքը ստեղծվել է մի քանի ֆիլմերի հերոսների և սյուժեների միացմամբ։ Արդեն մեծ էկրաններ են դուրս եկել այդպիսի 27 ֆիլմ՝ սյուժեների միացմամբ, սակայն տարբեր հերոսներով, որոնք հաճախ հանդիպում են միմյանց և կարճամետրաժ ֆիլմերի շարք «Marvel One-Shots»-ը նույնպես մտնում են այս տիեզերքի մեջ։
Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքն աշխարհի ամենաշահութաբեր ֆիլմաշարերի մեջ զբաղեցնում է առաջին տեղը՝ ընդհանուր մոտ 17 մլրդ շահույթով, իսկ «Վրիժառուները», «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը», «Վրիժառուները։ Անվերջության պատերազմը» և «Վրիժառուները 4» ֆիլմերը բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ֆիլմերի ցանկում զբաղեցնում են առաջին, չորրորդ, վեցերորդ և ութերորդ տեղերը։
Տիեզերքի ֆիլմերից յուրաքանչյուրում պարունակվում են վերահղումներ մյուս ֆիլմերին, որն էլ ֆիլմերը կապում է իրար հետ և ամբողջացնում մի տիեզերքի մեջ։ Մնացած ֆիլմերը, որոնք հիմնված են Marvel-ի կոմիքսների վրա, կապված չեն այս շարքի հետ, քանի որ նկարահանված են այլ ընկերությունների կողմից և չունեն տիեզերքի հետ ընդհանուր սյուժետային գիծ՝ չնայած, որ հերոսները կոմիքսների նույն աշխարհից են։