NCT (խումբ)
From Wikipedia, the free encyclopedia
NCT (Հանգըլ՝ 엔시티), հայերեն՝ Էնսիթի, իսկ ֆանդոմի անունը Էնսիթիզեն (NCTzen)։ S.M. Entertainment լեյբլի հիմնած խումբն է[1][2]։ Խմբի լրիվ անունը Neo Culture Technology է, լեյբլի տնօրեն Լի Սու Մանը այդ անունով բացատրում է խմբի հայեցակարգը, որը կարող է ունենալ անսահմանափակ թվով անդամներ[3][4][5]։ Խմբում կան անդամներ Կորեայից, Չինաստանից, Ճապոնիայից, Թայլանդից, ԱՄՆից, Կանադայից։ Խումբը բաժանաված է տարբեր ենթախմբերի և հիմնված է լինելու աշխարհի տարբեր քաղաքներում[6]։
NCT (Neo Culture Technology) | |
---|---|
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | քեյ փոփ, հիփ հոփ, EDM, R&B, ռոք |
Գործունեություն | 2016-ներկա |
Լեյբլ | S.M. Entertainment (Հարավային Կորեա) SM Beijing (Չինաստան) SM True (Թաիլանդ) |
Անդամակցություն | NCT |
Կապված | SM Town SM Rookies NCT U NCT 127 NCT Dream |
Կայք | nct.smtown.com |
Անդամներ | |
Թեիլ Ջոննի Թեյոն Յուտա Կուն Դոյոն Թեն Ջեհյոն Վինվին Չոնու Լուկաս Մարկ Շիաոջուն Հենդրի Լոնչին Ջենո Հեչան Ջեմին Յանյան Չոնլո Ջիսոն | |
NCT (musical group) Վիքիպահեստում |
2016 թվականի ապրիլին խմբի վեց անդամներից կազմվեց NCT U ենթախումբը իր «The 7th Sense» ու «Without You» երգերով առաջնաելույթ (Debut) ունեցան[7][8]։ NCT 127-ը երկրորդ ենթախումբն է, որը կազմված է յոթ (այժմ 9) անդամից։ Առաջնաելույթ է ունեցել 2016 թվականի հուլիսին 9՝ «Fire Truck» երգով։ Խմբի առաջաելույթը տեղի է ունեցել Տոկիոյում, Պեկինում և Շանհայում[3][9]։ Երրորդ ենթախումբը կոչվում է NCT Dream, որը առաջնաելույթ է ունեցել 2016 թվականի օգոստոսին։ Այն նաև առաջնաելույթ է ունեցել Ճապոնիայում, Պեկինում և Շանհայում[10]։