WWE փառքի սրահ
From Wikipedia, the free encyclopedia
WWE փառքի սրահ (անգլ.՝ WWE Hall of Fame), պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) և/կամ սպորտային ժամանցի փառքի սրահ՝ «WWE» կազմակերպությունում ելույթներ ունեցած մարզիկների և այլ հեռուստատեսային անձնավորությունների համար։
WWE փառքի սրահ | |
---|---|
Փառքի սրահի ներկայիս տարբերանշանը (2015-) | |
Տեսակ | փառքի սրահ և հեռուստահաղորդում |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | 2004 և մարտի 22, 1993 |
Հիմնադրում | Մարտի 22, 1993 |
Կազմակերպություն | WWE |
Անդամներ | 95 անձ 9 խմբավորում (25 անդամ) 8 հայտնի անձ 1 երկրպագու |
Հիմնադիր | WWE |
Կայք | wwe.com/shows/wwe-hall-of-fame(անգլ.) |
Առաջին պաշտոնական արարողությունն անցկացվել է 1993 թվականի մարտի 22-ին՝ «Monday Night Raw» հեռուստաշոուի եթերում։ Արարողության ժամանակ որպես փառքի սրահի անդրանիկ և միակ անդամ է ճանաչվում Անդրե Հսկան, ով շուրջ երկու ամիս առաջ կնքել էր մահկանացուն սիրտանոթային անբավարարությունից։ 1994 և 1995 թվականների արարողություններն անցկացվեցին «King of The Ring» ամենամյա փեյ-փեր-վյու իրադարձության ժամանակ։ 1996 թվականի արարողությունն իր հերթին տեղի է ունենում «Survivor Series» իրադարձության շրջանակներում, որից հետո փառքի սրահի արարողություննը շուրջ 8 տարի բացակայում է կազմակերպության աշխատանքային գրաֆիկից։
2004 թվականից փառքի սրահը վերադառնում է «WWE»-ի հեռուստատեսություն՝ սովորաբար անցկացվելով՝ «Ռեսլմանիա» այցեքարտային իրադարձությունից մեկ օր առաջ։
2015 թվականի դրությամբ փառքի սրահում տեղ է գտել 95 անհատ, ինը խմբավորում, 8 հայտնի անձնավորություն և մեկ երկրպագու։ Ռիկ Ֆլեյրը միակն է, որ փառք սրահ է առաջադրվել երկու անգամ՝ առաջին անգամ առաջադրվելով որպես անհատ (2008) և երկրորդ անգամ որպես «Չորս հեծյալներ» խմբավորման անդամ (2012)[1]։ 25 անդամներ առաջադրվել են հետմահու[2]։