Բաժնետոմս
From Wikipedia, the free encyclopedia
Բաժնետոմս, արժեթուղթ, որը հավաստում է դրա տիրոջ (բաժնետիրոջ) բաժնետիրական ընկերության շահույթից շահութաբաժնի ձևով մաս ստանալու, բաժնետիրական ընկերության գործերի կառավարմանը մասնակցելու և նրա լուծարումից հետո մնացած գույքից մաս ստանալու իրավունքը։
Ըստ տնօրինության բնույթի բաժնետոմսերը լինում են անվանական և ներկայացնողական։ Առաջինը սովորաբար թողարկվում է խոշոր, իսկ երկրորդը՝ առավել փոքր արժետոմսերի ձևով։ Բաժնետոմս բաց է թողնվում փայատիրական կապիտալի հավասար բաժիններով և կլոր գումարով, անգլո–ամերիկյան պրակտիկայում մինչև 1 ֆունտ ստեռլինգի և 1 դոլարի արժողությամբ։ Դա թույլ է տալիս հավաքագրել բնակչության ստորին խավերի փոքրիկ խնայողությունները և մեծ գումարներ գոյացնելով՝ ի սպաս դնել մոնոպոլիաների շահերին։