Բոստոնյան թեյախմություն
From Wikipedia, the free encyclopedia
«Բոստոնյան թեյախմություն», (անգլ.՝ Boston Tea Party), ամերիկյան գաղութաբնակների բողոքի ակցիա, որը տեղի է ունեցել 1773 թվականի դեկտեմբերի 16-ին, ի պատասխան բրիտանական կառավարության գործողությունների, որի արդյունքում Բոստոնի նավահանգիստում ոչնչացվել է Անգլիական Արևելահնդկական ընկերությունը( անգլ.՝ East India Company) պատկանող թեյի բեռը։ Ամերիկյան պատմության մեջ այդ իրադարձությունը սկիզբ էր ամերիկյան հեղափոխություն։
«Թեյախմությունը» խորհրդանշել է բրիտանական Ամերիկայի բնակչության բողոքի ակցիայի գագաթնակետը «Թեյի օրենքին », որը ընդունվել է Բրիտանական կառավարության կողմից 1773 թվականին։ Գաղութաբնակները բողոքում էին «Թեյի օրենքի դեմ», որովհետև այն խախտում էր իրենց իրավունքները, քանի որ բրիտանական թեյը քիչ էր տուրքադրվում։ Բողոքականները կարողացան խանգարել թեյի բեռնաթափմանը երեք ուրիշ նահանգներում, բայց Բոստոնում թագավորական նահանգապետը Թոմաս Հատչինսոնը նախապատրաստել է իր զինվորներին բողոքի ակցիային և չի թույլատրել հետ ուղարկել թեյը Բրիտանիա։
Պառլամենտը այդ իրադարձությանը արձագանքել է Մասաչուսետս -Բեյ նահանգում տեղական ինքնակառավարման մարմինների վերացմանը։ Բոլոր տասներեք գաղութների բնակիչները, իրենց հերթին պատասխանել են այդ օրենքին լրացուցիչ բողոքի ակցիաներով պահանջելով գումարել Մայրցամաքային Առաջին կանգրեսը, որը պետք էր միջնորդեր բրիտանական միապետին չեղյալ հայտարարել օրենքը և հավանություն տալ նոր բողոքի ակցիաներին։ Ճգնաժամը սրվել է և 1775 թվականին վերածվել ազատագրական պատերազմի։