Հայկական միջնադարյան գաղթավայրերը Եվրոպայում
From Wikipedia, the free encyclopedia
Հայկական միջնադարյան գաղթավայրերը Եվրոպայում, հայկական գաղթավայրեր, որոնք առաջացել են 11-14-րդ դարերում, երբ կործանվել են Բագրատունիների թագավորությունը (1045) Զաքարյան իշխանապետությունը (1360), ապա նաև՝ Կիլիկիայի հայկական թագավորությունը (1375)։ Սելջուկների, մոնղոլ-թաթարների տիրապետության շրջանում և հատկապես ուշ միջնադարում լայն ծավալ է ստանում հայ բնակչության արտահոսքը։ Դրա հետևանքով մերձակա ու հեռավոր տարբեր երկրներում առաջանում են հայկական գաղութներ։
Եվրոպայի տարբեր երկրներում հաստատված հայկական գաղութները դարձել են ավելի բազմամարդ թուրք-պարսկական պատերազմների դարաշրջանում։ Հայկական ինքնությունը պահպանելու նպատակով աշխարհիկ և հոգևոր առաջնորդները, առևտրականները և մշակույթի գործիչները ձեռնամուխ են լինում եկեղեցիների կառուցմանը, դպրոցների, ապա՝ տպարանների ստեղծմանը, հայկական առանձին թաղամասերի ու գյուղերի շինարարությանը և այլն։