Իրոկեզներ
From Wikipedia, the free encyclopedia
Իրոկեզներ, հյուսիսամերիկյան հնդկացի ցեղերի խումբ։ Բնակվում էին այժմյան ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում։ Զբաղվում էին հողագործությամբ և որսորդությամբ, իսկ 16-րդ դարից՝ մորթիների առևտրով։ Նրանց հնագույն սոցիալական կազմակերպությունը մայրիշխանական տոհմային կարգերի դասական օրինակ է։ Մոտ 1570 թվականին առաջացել է իրոկեզների ցեղերի միությունը, որը կարևոր դեր է խաղացել է 17-18-րդ դարերում Հյուսիսային Ամերիկայում գերիշխանության համար եվրոպական պետությունների մղած գաղութային պատերազմներում։ Այդ շրջանում Իրոկեզների մոտ եղել է ռազմական դեմոկրատիա։ 18-րդ դարի վերջին ԱՄՆ ջախջախել են իրոկեզների միությունը, բռնագրավել հողերը, իսկ նրանց բռնի բնակեցրել ԱՄՆ-ի և Կանադայի 16 շրջաններում։ Այժմ իրոկեզների մեծ մասը զբաղվում է գյուղտնտեսությամբ, որոշ մասը բանվորներ են։ Իրոկեզյան լեզուները պատկանում են խոկասիու լեզվաընտանիքին։ Իրոկեզների մեծամասնությունը համարվում է քրիստոնյա, սակայն զգալի մասը, փաստորեն, պահպանում է բնության ուժերի պաշտամունքը։