Կոմպիենի զինադադար (1940)
From Wikipedia, the free encyclopedia
Կոմպիենի զինադադար (ֆր.՝ Armistice de Compiègne, գերմ.՝ Waffenstillstand von Compiègne), կնքվել է 1940 թվականի հունիսի 22-ին, ֆաշիստական Գերմանիայի և Ա. Պետենի ֆրանսիական կապիտուլյանտական կառավարության միջև, նույն տեղում (նույն սալոն-վագոնում), ուր ստորագրվել էր Կոմպիենի առաջին զինադադարը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմպիենի զինադադար (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Կոմպիենի զինադադար ...
Կոմպիենի զինադադար |
---|
Փակել
Համաձայն Կոմպիենի զինադադարիի, Ֆրանսիան լիովին դադարեցնում էր դիմադրությունը, երկրի 2/3-ը (ներառյալ Փարիզը) օկուպացվում էր, զինաթափվում և զորացրվում էին ֆրանսիական բանակն ու նավատորմը, գերմանական օկուպացիոն բանակի ծախսերը դրվում էին Ֆրանսիայի վրա։
1944 թվականի Ֆրանսիայի ազատագրմամբ Կոմպիենի զինադադարը ինքնաբերաբար դադարեց գործելուց։
Սա Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 544)։ |