Նորմանդական դեսանտային օպերացիա (1944)
From Wikipedia, the free encyclopedia
Նորմադական դեսանտային օպերացիա 1944, ամերիկա-անգլիական զորքերի ափհանումը Նորմանդիայում (Հյուսիսային Ֆրանսիա), հունիսի 6-ից հուլիսի 24-ը, երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թթ.) ժամանակ, Եվրոպայում երկրորդ ճակատ բացելու նպատակով։ Դաշնակիցների ուժերը (հրամանատար՝ գեներալ Դուայթ Էյզենհաուեր) կազմված էին բանակների 21-րդ խմբից (1-ին ամերիկական, 2-րդ անգլիական և 1-ին կանադական բանակները) և 3-րդ ամերիկյան բանակից, ընդամենը 39 դիվիզիա և 12 բրիգադ։ Գործողության նպատակը կայանում էր 2-րդ ճակատ բացելու մեջ։ Դա հնարավորություն կտար դաշնակիցներին ջլատել նացիստական ուժերը և պարտության մատնել։ Ափհանումը տեղի ունեցավ հունիսի 6-ին։ Դրան հետևեցին ծանր մարտեր, որոնց վերջնակետ կարելի է համարել Փարիզի ազատագրումը։ Այս գործողությունը վճռկան դեր ուենցավ պատերազմի ընթացքը փոխելու համար և հնարավորություն տվեց ԽՍՀՄ ուժերին ճնշել գերամանան զորքերին արևելյան ճակատում։
Թվական | հունիսի 6 – օգոստոսի 30, 1944 (2 ամիս, 3 շաբաթ, 3 օր) |
---|---|
Մասն է | Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-45 արևմտյան ճակատ |
Վայր | Հյուսիսային Ֆրանսիա |
Արդյունք | Դաշնակիցների հաղթանակ |
Հակառակորդներ | |
ԱՄՆ Միացյալ Թագավորություն Կանադա Ֆրանսիա Լեհաստան Ավստրալիա Նոր Զելանդիա Բելգիա Չեխոսլովակիա Հունաստան Լյուքսեմբուրգ Նիդերլանդներ Նորվեգիա | Երրորդ Ռայխ Իտալիայի թագավորություն |
Հրամանատարներ | |
Դուայթ Էյզենհաուեր (դաշնակիցների գերագույն հրամանատար) Արթուր Ուիլյամ Թեդդեր (գերագույն հրամանատարի տեղակալ) Բեռնարդ Լոու Մոնտգոմերի (ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար) Թրաֆորդ Լի-Մոնտգոմերի (օդային ուժերի գլխավոր հրամանատար) Բերտրամ Ռամզի (ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար) | Ադոլֆ Հիտլեր (Երրորդ ռայխի ֆյուրեր) Գերդ ֆոն Ռունդշտադտ (Արևմտյան ճակատի գլխավոր հրամանատար) Էրվին Ռոմել («Բ» բանակային խումբ) |
Կողմերի ուժեր | |
1 452 000 կոնոնավոր զորք (մ․ հուլիսի 25-ը) 2 052 299 (մ․ օգոստոսի վերջ) | 380 000 զորք (մ․ հուլիսի 23-ը) ~640 000 զորք 2200 – 2500 զրահամեքենա և գրոհային զենք |
Ռազմական կորուստներ | |
226 386 մարդ 4101 օդանավ ~4000 զրահամեքենա | 288 695 - 530 000 մարդ 2127 օդանավ 1500-2400 զրահամեքենա և գրոհային զենք [11] |
Ընդհանուր կորուստներ |