Arp 273
From Wikipedia, the free encyclopedia
Arp 273, փոխազդող գալակտիկաների խումբ Անդրոմեդա համաստեղությունում։ Երկիր մոլորակից գտնվում է 300 միլիոն լուսային տարի հեռավորության վրա։ Տեղակայված է «սատանայի աստղերի» մեջտեղում՝ (Ալգոլը) ձախից, և «Անդրոմեդայի ոտնամանը»՝ (Ալամակը) աջից։ Առաջին անգամ նկարագրված է Արպ Հելթոնի կողմից 1966 թվականին կազմված պեկուլյար գալակտիկաների Ատլասում[3]։ Գալարաձև գալակտիկաներից մեծը հայտնի է որպես UGC 1810 և մոտ հինգ անգամ ավելի ծանր է իր հարևաններից[4]։ Նրա սկավառակը վարդաձև տեսք ունի՝ տիեզերական ձգողականությամբ գալակտիկա-արբանյակով, որը հայտնի է որպես UGC 1813: Ավելի փոքր գալակտիկայի միջուկում նկատելի են ակտի աստղակերպ նշաններ[5], և հավանաբար, սա անցել է մեծի միջով[6]։
Arp 273-ը Անդրոմեդա համաստեղությունում |
Արագ փաստեր Arp 273, Դիտարկումների տվյալներ էպոխա J2000.0 ...
Arp 273 | |
---|---|
Դիտարկումների տվյալներ էպոխա J2000.0 | |
Տեսակ | interacting galaxies? |
Մասն է | ACO 347?[1] |
Համաստեղություն | Անդրոմեդա |
Ուղղակի ծագում | 02h 21m 28.703s |
Շեղում | +39° 22′ 32.65″ |
Կարմիր շեղում | 0,02521[2] |
Հեռավորություն | 300 միլիոն լուսատարի |
Տիպային դասակարգում | Sb:[1] |
Տեսանելի մեծություն | 12,92[1] |
Նշանակումներ | |
UGC 1810, LEDA 8961, VV 323, Z 523-28, APG 273, 2MASX J02212870+3922326, VV 323a, [HVG99b] 02184+3909, CGPG 0218.4+3909, MCG+06-06-023, ZW V 223, KPG 64a, UZC J022128.6+392231, Z 0218.4+3909. |
Փակել