C#-ը (արտասանվում է «սի շարփ») օբյեկտ կողմոնորոշված ծրագրավորման լեզու է։ Ստեղծվել է Microsoft ընկերությունում 1998 - 2001 թվականներին՝ Անդերս Հեյլսբերգի ղեկավարած ինժեներական խմբում՝ Microsoft .NET Framework հարթակի ծրագրերի մշակման նպատակով և ավելի ուշ համապատասխանեցվել է ECMA-334 և ISO/IEC 23270 չափորոշիչներին։
Արագ փաստեր Տեսակ, Սեմանտիկա ...
C Sharp |
---|
|
Տեսակ | բազմահարացուցային ծրագրավորման լեզու, class-based programming language?, բարձր մակարդակի ծրագրավորման լեզու, strict programming language?, միջոցառմամբ կողմնորոշվող ծրագրավորման լեզու, իմպերատիվ ծրագրավորման լեզու, ֆունկցիոնալ ծրագրավորման լեզու և ընդհանուր ծրագրավորման լեզու |
---|
Սեմանտիկա | բազմամակարդակ |
---|
Առաջացել է | 2001 |
---|
Ստեղծող | Մայքրոսոֆթ |
---|
Նախագծող | Մայքրոսոֆթ, Anders Hejlsberg? և Mads Torgersen? |
---|
Ընդլայնումներ | .cs և .csx |
---|
Տիպիզացիա | Դինամիկ տիպավորում, Ստատիկ տիպավորում, Խիստ տիպավորում, Թույլ տիպավորում |
---|
Ներշնչվել է | C++, C, Ջավա, Delphi?, Modula-3?, Cω, Eiffel, F#, Haskell, Icon?, J#?, Visual J++, Object Pascal?, Rust, ML և Visual Basic |
---|
Անվանված է | C♯?[1] և C++[2] |
---|
Սխալնելի հայտման էջ | github.com/dotnet/csharplang/issues(անգլ.) |
---|
Կայք | docs.microsoft.com/en-us/dotnet/csharp/, docs.microsoft.com/de-de/dotnet/csharp/(գերմ.), docs.microsoft.com/ja-jp/dotnet/csharp/(ճապոներեն), docs.microsoft.com/fr-fr/dotnet/csharp/(ֆր.) և docs.microsoft.com/it-it/dotnet/csharp/(իտալ.) |
---|
Ելակոդ | github.com/dotnet/csharplang և github.com/dotnet/roslyn |
---|
C Sharp Վիքիպահեստում |
Փակել
C#-ը ծրագրավորման C ընտանիքի լեզու է, որի շարահյուսությունն ավելի մոտ է C++ և Java լեզուներին։ Լեզուն ունի ստատիկ տիպավորում, աջակցում է պոլիմորֆիզմ, օպերատորի գերբեռնում (այդ թվում բացահայտ և թաքնված տիպի օպերատորներ), իրադարձություններ, հատկություններ, տեսակների և մեթոդների ընդհանրացում, իտերացիա, անանուն ֆունկցիաներ, LINQ, բացառում, XML ֆորմատի մեկնաբանություն։