Xkcd
From Wikipedia, the free encyclopedia
ԷքսՔեյՍիԴի (անգլերեն՝ xkcd), ցանցային ծաղրանկարների նախագիծ, որի հեղինակն է ստեղծել ՆԱՍԱ-ի նախկին աշխատող Ռանդալ Մանրոյը[1][2][3]։ Մանրոն ինքը իր նախագիծը նկարագրում է որպես «ռոմանսի, սարկազմի, մաթեմատիկայի և լեզվի ցանցային ծաղրանկար»[4][5]։ Xkcd-ն լայնորեն տարածված է համացանցում (կայքը 2007 թ.-ի հոկտեմբերին 60-ից 70 միլիոն էջադիտում է ունեցել[6]) և հիմնական հոսքի լրատվամիջոցների ինչպես The Guardian-ի[7] և պարբերաբար տպագրվում է Նյու Յորք Թայմսում[8]։
Մանրոն նշում է՝ թե անվանումը ոչ մի հատուկ նշանակություն չունի, պարզապես չորս տառանոց բառ է առանց որևէ հնչյունական արտասանության, մի բան, որ ինքը նկարագրում է որպես «բարձր գնահատված և զգուշորեն պահպանված կետ չորս-տիպարանոց շարանների տիեզերքում»[5]։ Ծաղրանկարի թեմաները բազմազան են։ Դրանց մի մասը վերաբերում են կյանքին և սիրոն (որոշ սիրո նախագծերը հասարկապես արվեստ են բանաստեղծության հետ), մյուսները մաթեմատիկական կամ գիտական շրջանի կատակներ են։ Որոշ նախագծեր բնութագրվում են հասարակ հումորով կամ հանրամատչելի մշակույթի մեջբերումներով։ Դրանով հանդերձ, որ ծաղրանկարը գծեր անձնավորություններ ունի դերերում[2][9], երբեմն ունենում է բնապատկերներ, խճճված մաթեմատիկական նախշանկարներ ինչպես ֆրակտալներ (օրինակ, նախագիծ #17 "Ինչ կլիներ եթե"-ն ցույց է տալիս մի Ապոլոնեական gasket, կամ #543 "Սիերպինսկի Վալենտինը" և #95 "Սիերպինսկի Արնանդամը" մի Սիերպինսկի եռանկյունի փոխարեն[10]), կամ ուրիշ կարտունիստնետի ոճի ընդօրինակումները (ինչպես "ծաղրերգության շաբաթվա" ժամանակ)։
Ծաղրանկարները թողարկվում են Creative Commons Վերագրման Ոչ-առևտրային 2.5 արտոնագրով տակ[11]։ Նոր ծաղրանկարներ կայքում ավելանում են շաբաթը երեք անգամ՝ ամեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ[3] Արևելյան Ժամանակով (Eastern Time) կես գիշերին[12], դրանով հանդերձ, որ չորս պարագայում շաբաթն ամեն օր են նորոցվել՝ ծաղրերգության շաբաթ, «Ընտրություններ» սերիան, «1337» սերիան, և «Քարտուղար» սերիան։