Բուգենվիլ կղզի
From Wikipedia, the free encyclopedia
Բուգենվիլ (անգլ.՝ Bougainville), հրաբխային կղզի Խաղաղ օվկիանոսում, ամենախոշորը Սողոմոնյան կղզիներում։ Մտնում է Պապուա Նոր Գվինեա պետության կազմի մեջ։ Տարածությունը 10 հազար կմ2 է, բարձրությունը՝ մինչև 3123 մ (Բալբի հրաբուխ)։ Բնակչությունը՝ 175 160 է (2000)։ Գլխավոր քաղաքը Կիետան է։
Արագ փաստեր Բուգենվիլ կղզի, Տեսակ ...
Բուգենվիլ կղզի | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Պապուա Նոր Գվինեա |
Վարչատարածքային միավոր | Բուգենվիլի ինքնավար շրջան[1] |
Երկարություն | 204 կմ |
Լայնություն | 64 կմ |
Մակերես | 9318 կմ² |
Ամենաբարձր կետը | Բալբի |
Բնակչություն | 234 280 մարդ (2011) |
Անվանված է | Լուի Անտուան դը Բուգենվիլ |
Փակել
Բուգենվիլում կա պղնձի խոշոր հանքավայր։ Պղնձի միջին պարունակությունը հանքանյութում՝ 0.46% (հանքանյութերը պարունակում են նաև ոսկի՝ 0.51 գ/տ, արծաթ)։