Գուգլ (ընկերություն)
ընկերություն / From Wikipedia, the free encyclopedia
Գուգլ (անգլ.՝ Google), ամերիկյան տեխնոլոգիական ընկերություն, որը մասնագիտացված է համացանցին առնչվող ծառայությունների և արտադրանքների բնագավառում, որոնց թվում են համացանցային գովազդի տեխնոլոգիաներ, որոնողական համակարգ, ամպային ծառայություններ, համակարգչային ծրագրերև սարքեր[12]։ Շահույթի մեծ մասը ստանում է AdWords ծառայությունից (համացանցային գովազի ծառայություն, որը ցուցադրում է գովազդը որոնման արդյունքի ցանկին մոտ)[13][14]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուգլ (այլ կիրառումներ)
Գուգլը հիմնադրվել է 1996 թվականին Սերգեյ Բրինի և Լարի Փեյջի կողմից Կալիֆորնիայի Սթենֆորդի համալսարանում սովորելու տարիներին։ Միասին տնօրինում են բաժնետոմսերի մոտավորապես 14 տոկոսը և արտոնյալ բաժնետոմսերի միջոցով կառավարում են 56 տոկոս բաժնետոմսերի քվեարկությունը։ Գուգլը որպես մասնավոր ընկերություն գրանցել են 1998 թվականի սեպտեմբերի 4-ին։ 2004 թվականի օգոստոսի 19-ին տեղ է ունեցել ունեցած Բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում (IPO), և գուգլի գլխամասը (Googleplex կեղծանվամբ) տեղափոխվել է Կալիֆորնիայի Մաունթին Վյու քաղաք[15][16][17]։
Ընկերության սրընթաց աճը սկսվեց հիմնական որոնողական համակարիգից բացի (Google Search) այլ արտադրանքների շարք արտադրումից սկսած։ Այն առաջարկում է ծառայություններ նախատեսված՝ աշխատանքի և արտադրողականության (Google Docs, Sheets and Slides), էլեկտրոնային փոստի (Gmail), ժամանակացույցի և ժամանակի կառավարման (Google Calendar), ամպային ծառայության (Google Drive), սոցիալական կայքի (Google+), ակնթարթային տեսազանգերի և հաղորդագրությունների (Google Allo/Duo/Hangouts), թարգմանության (Google Translate), քարտեզային և քայլ առ քայլ նավիգացիայի (Google Maps), վիդեոտարածման (YouTube), նշումներ կատարելու (Google Keep), նկարներ կազմակերպման և խմբագրման (Google Photos/Snapseed) և ինտերնետ դիտարկչի (Google Chrome) համար։ 2010-2015 թվականներին Գուգլը համագործակցել է էլեկտրոնիկա արտադրող խոշոր ձեռնակությունների հետ՝ Nexus սարքերը արտադրելու ընթացքում[18]։ 2016 թվականի հոկտեմբերին սկսել է արտադրել բազմաթիվ համակարգչային սարքեր (Google Pixel, Home, Wifi և Daydream View)[19][20][21][22],։ 2012 թվականին օպտիկամանրաթելային ենթակառուցվածքներ են տեղադրվել Կանզաս քաղաքում՝ Google Fiber լայնաշերտ ծառայության հեշտացման համար[23]։ 2016 թվականին ընկերությունը նախաձեռնեց Google Station նախաձեռնությունը՝ «բարձորակ, ապահով և հեշտ հասանելի Wi-Fi տրամադրելու համար, ինչը արդեն հաջողությամբ սկսվել և հաջողակ էր դարձել Հնդկաստանում[24]։
Գնահատվում է, որ Գուգլը ամբողջ աշխարհում օգտագործում է ավելի քան մեկ միլիոն տվյալների կենտրոններ (2007 թվականի տվյալներով)[25]։ Այն օրական մշակում է ավելի քան մեկ միլիարդ որոնման հարցում[26] և օգտատերերի կողմից գեներացված մոտավորապես 24 պետաբայտ տվյալ (2009 թվականի տվյալներով)[27][28][29][30]։ 2013 թվականին դեկտեմբերին Alexa կայքի տվյալներով google.com կայքը աշխարհի ամենահաճախվող կայքն է։ Տարբեր լեզուներով Գուգլի այլ կայքեր նույնպես տեղ են գտել առաջին հարյուր կայքերի ցանկում, ինչպես նաև Գուգլին պատխանող YouTube–ը և Blogger–ը[31]։
Չորս տարի շարունակ անընդմեջ համարվել է աշխարհի երկրորդ ամենաարժեքավոր ապրանքանիշը[32][33][34], 2016 թվականին արժեքը կազմել է $133 միլիարդ[35]։ Սկզբնապես Գուգլի նպատակն էր «կառավարել աշխարհի տեղեկատվությունը և դարձնել այն ավելի հասանելի և օգտակար» իսկ ոչ պաշտոնական կարգախոսը՝ «Don't be evil»[36][37][38]։